Բաժիններ՝

Պուտինը և Թրամփը կհանդիպեն նոյեմբերի 10-ին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ-ի իր պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ Վիետնամում կհանդիպի նոյեմբերի 10-ին:

Այդ մասին լրագրողներին հայտնել է ռուսական պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը: «Ներկայում համաձայնեցվում է հանդիպման ժամանակը, դա կլինի նոյեմբերի 10-ը»,-ասել է նա:

Ավելի վաղ Ուշակովը հայտարարել է, որ Պուտինը եւ Թրամփը Վիետնամում Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք հանդիպմանը կարող են քննարկել Սիրիայի եւ Կորեական թերակղզու իրադրությունը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930