Բաժիններ՝

Կոլումբիայում 12 տոննա քաշով կոկաինի ռեկորդային խմբաքանակ են բռնագրավել

Կոլումբիայում 12 տոննա քաշով կոկաինի ռեկորդային խմբաքանակ են բռնագրավել: Այդ մասին հայտնել է երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսը:

«Այն ժամանակվանից, երբ մենք ավելի քան 40 տարի առաջ սկսեցինք պայքարել թմրաթրաֆիքի դեմ, մեզ երբեք չի հաջողվել նման քանակությամբ կոկաին բռնագրավել»,- հայտարարել է Սանտոսը լրագրողներին: RCN ռադիոն նշել է, որ ազգային ոստիկանության գործողությունը կրում էր «Ագամեմնոն-2» անվանումը և անցկացվել է Անտիոքիայի դեպարտամենտում: Թմրանյութերի առգրավված ռեկորդային խմբաքանակը պատկանում էր Կոլումբիայի ամենախոշոր ելուզակախմբերից մեկին՝ «Կլան դե Գոլֆո» խմբավորմանը:

Ինչպես հայտնել է Կոլումբիայի պաշտպանության նախարար Լուիս Կառլոս Վիլեգասը, բռնագրավված կոկաինը գնահատվում է 350 մլն դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930