Բաժիններ՝

«Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր. լավ մարդ էր՝ մեղմ բնավորությամբ. չեմ ուզում խոսել ինձ հայտնի հանգամանքների մասին…». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ճամբարակի զորամասում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանն իմ ուսանողն էր։

Աշխատանքային գործունեությանս ընթացքում, ցավոք, մեծ թվով նման միջադեպերի եմ առնչվել, և յուրաքանչյուր զինծառայողի մահ ինձ խոր ցավ է պատճառել։

Նարեկը լավ մարդ էր՝ մեղմ բնավորությամբ և մարդկային բարձր հատկանիշներով օժտված տղա, ով վայելում էր ուսանողական շրջապատի և դասախոսական կազմի սերն ու հարգանքը։

Դեպքի նրբությունից և առանձնահատկություններից ելնելով՝ չեմ ուզում խոսել վարկածների կամ ինձ հայտնի հանգամանքների մասին։

Սակայն մեկ բան հստակ է. պետությունը պատշաճ մոտեցում չի ցուցաբերում կարգապահական խնդիրների, զորքերում բարոյահոգեբանական վիճակի և վերահսկողության ապահովման ուղղությամբ, ինչը, որպես ծանր հետևանք, հանգեցնում է նմանօրինակ միջադեպերի։

Պահանջը օբյեկտիվ, բազմակողմանի քննությունն է և, որպես դրա հետևանք, նմանօրինակ դեպքերի կանխումը։

Ցավակցություններս Նարեկի ընտանիքին, հարազատներին և ընկերներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031