
ՀԱՊԿ-ի երկրների բոլոր ղեկավարները հավաստել են մասնակցությունը Մինսկի գագաթնաժողովին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների բոլոր ղեկավարները հավաստել են իրենց մասնակցությունը նոյեմբերի 30-ին Մինսկում կայանալիք գագաթնաժողովին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԱՄՆ-ում Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատար Պավել Շիդլովսկին:
Նա նշել է, որ գագաթնաժողովը պլնավորված է նոյեմբերի 30-ին: «Պետությունների բոլոր ղեկավարները հավաստել են իրենց մասնակցությունը»,- ասել է նա: Ներկայում Բելառուսը ՀԱՊԿ-ն նախագահող երկիրն է: Նրա խոսքով՝ «ՀԱՊԿ-ն դարձել է Եվրասիայի առավել արդյունավետ կազմակերպություններից մեկը»: «Բոլոր պետությունները գործում են որպես մեկ ամբողջություն՝ դրսեւորելով իրենց համերաշխությունը»,- հայտարարել է Շիդլովսկին՝ Վաշինգտոնում ելույթ ունենալով ՌԴ դեսպանատանը Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 25-ամյակին եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 15-ամյակին նվիրված ընդունելությանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: