Բաժիններ՝

Անգլիայի Պրեմիեր լիգայում աննախադեպ տրանսֆերային ռեկորդ է գրանցվել

Ամառային տրանսֆերային պատուհանը դեռ նոր է հատել միջնագիծը, սակայն Անգլիայի Պրեմիեր լիգայում արդեն իսկ յուրահատուկ տրանսֆերային ռեկորդ է սահմանվել։

Այսպիսով, հուլիսի 22-ի դրությամբ ԱՊԼ-ում արդեն կայացել է երեք տրանսֆերային գործարք, որոնցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 100 միլիոն ֆունտ ստերլինգը (շուրջ 115 միլիոն եվրո)։ Խոսքը վերաբերում է Սանդրո Տոնալիի («Նյուքասլից»՝ «Տոտենհեմ»), Էլիոթ Անդերսոնի («Նոթինգհեմ Ֆորեսթից»՝ «Մանչեսթեր Սիթի») և Մորգան Ռոջերսի («Ասթոն Վիլայից»՝ «Չելսի») աստղաբաշխական տեղափոխություններին։

Ինչպես նշում է հեղինակավոր BBC-ն, նման ցուցանիշ նախկինում երբեք չէր արձանագրվել։ Ընդ որում, մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը նման խոշորամասշտաբ գործարքների քանակը հավանական է, որ էլ ավելի կմեծանա։

Հիշեցնենք, որ 2025 թվականի ամռանը ԱՊԼ-ում գրանցվել էր նմանատիպ երկու գործարք. Ֆլորիան Վիրցը Լևերկուզենի «Բայերից», իսկ Ալեքսանդր Իսակը «Նյուքասլից» համալրել էին «Լիվերպուլի» կազմը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031