ԱՄՆ-ի Կոնգրեսը 4,6 մլրդ դոլար է հատկացրել Ռուսաստանին «հակազդելու» համար
ԱՄՆ-ի Կոնգրեսում համաձայնեցրել են երկրի 2018 ֆինանսական տարվա պաշտպանական բյուջեի նախագիծը, որը նախատեսում է 4,6 միլիարդ դոլարի տրամադրում Եվրոպայում Ռուսաստանին «հակազդելու» համար:
Մասնավորապես, ԱՄՆ-ի Սենատի զինված ուժերի կոմիտեի կայքում հրապարակված փաստաթղթերը հավանություն են տալիս Կիևին 350 միլիոն դոլարի ռազմական օգնություն հատկացնելուն։
Միջոցները կարող են հատկացվել այսպես կոչված «Անվտանգության ոլորտում Ուկրաինային օգնություն ցույց տալու նախաձեռնության» շրջանակներում, որը նախատեսում է «մահացու պաշտպանական սպառազինությունների» մատակարարումներ: Բացի դրանից, բյուջեի համաձայնեցված նախագիծը նախատեսում է որպես օգնություն 100 միլիոն դոլար տրամադրել Լիտվային, Լատվիային և Էստոնիային՝ «ռուսական ագրեսիան» դիմագրավելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: