Բաժիններ՝

Մասկը մարտահրավեր է նետել Նոլանին՝ խոստանալով մինչև տարեվերջ ստեղծել պատմականորեն ճշգրիտ «Ոդիսական»

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ xAI-ի արհեստական բանականությամբ (AI) աշխատող տեսանյութերի գեներատոր Grok Imagine-ը կստեղծի Հոմերոսի «Ոդիսական»-ի հիման վրա լիամետրաժ ֆիլմ։ Ֆիլմի թողարկումը նախատեսված է այս տարվա վերջին։ Այս մասին հայտարարել է X սոցիալական հարթակում։ Մասկի խոսքով՝ արհեստական բանականությամբ ստեղծված ֆիլմը կլինի պատմականորեն ճշգրիտ և հավատարիմ հույն հեղինակի գեղարվեստական տեսլականին։

«Մինչև այս տարվա վերջ Grok Imagine-ը կստեղծի «Ոդիսական»-ի հիման վրա լիամետրաժ ֆիլմ, որը կլինի պատմականորեն ճշգրիտ և հավատարիմ Հոմերոսի արվեստին», – գրել է նա։

Հուլիսի 6-ին Մասկը քննադատել է Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսական»-ի թրեյլերը։ Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրենը ռեժիսորին անվանել է «որդ», որը «խոնարհվում է» Օսկարի համար և իր աշխատանքին ավելացնում է վոկային քաղաքականության (սոցիալական արդարադատության գաղափարներ) տարրեր։ Ձեռնարկատերը կարծում է, որ ռեժիսորն իր կինոադապտացիայով պղծում է հին հույն բանաստեղծ Հոմերոսի աշխատանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031