Քսենյա Սոբչակը պաշտպանել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները
Քսենյա Սոբչակը, որը հայտարարել է ՌԴ նախագահի 2018 թվականի ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու ցանկության մասին, CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, թե պաշտպանում է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները։
«Կարծում եմ, որ Ռուսաստանը պատասխանատու է այն ահավոր միջազգային հարաբերությունների համար, որոնք հաստատվել են: Մենք խախտել ենք միջազգային իրավունքի նորմերը, միջազգային իրավունքի համաձայն՝ Ղրիմն ուկրաինական է»,-հայտարարել է նա: Միեւնույն ժամանակ, Սոբչակի խոսքով, ԱՄՆ-ը իր պատժամիջոցների քաղաքականության մեջ պետք է տարբերակի ՌԴ-ի իշխանություններին եւ սովորական քաղաքացիներին:
«Ես պաշտպանում եմ այդ պատժամիջոցները: Այլ բան է, որ, օրինակ, այժմ Ռուսաստանում ուսանողները չեն կարողանում ամերիկյան այցագիր ստանալ, ինչն անարդար է նրանց նկատմամբ»,-նշել է հեռուստահաղորդավարուհին: Խոսելով իր նախագահական հավակնությունների մասին՝ նա ասել է, որ կկարողանա համոզել մարդկանց՝ գալ ընտրությունների եւ «քվեարկել համակարգի դեմ, քվեարկել Քսենյա Սոբչակի օգտին»:
Նոյեմբերի 1-ին Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը հրապարակել է սոցիոլոգիական հետազոտության տվյալները, որոնց համաձայն, նախագահական ընտրություններցում Սոբչակի օգտին պատրաստ էքվեարկել ռուսաստանցիների 8 տոկոսը: