Բաժիններ՝

Չինաստանում անձրևների պատճառով ավելի քան 120 հազար մարդ է հայտնվել աղետի գոտում

Չինաստանի հարավի Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանում սաստիկ անձրեւների պատճառով ավելի քան 124 հազար մարդ է հայտնվել աղետի գոտում, ավելի քան 1,9 հազար բնակիչներ տարհանված են:

Այդ մասին հայտնել է China Daily թերթը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Հորդառատ անձրեւները, որոնք անցած շաբաթ տեղացել են տարածաշրջանում, հանգեցրել են հեղեղումների ու սողանքների: Հունիսի 24-ին Լինյուանի շրջանում վեց մարդ է խորտակվել սեփական տանը սողանքի պատճառով:

Ինչպես նշում է հրատարակությունը հունիսի 25-ի դրությամբ 24 գավառներում մոլեգնում էր ջրհեղեղը, իսկ աղետի գոտում է հայտնվել 124 հազար մարդ, որոնցից 1871-ը տարհանված են: Ուղղակի տնտեսական վնասը գնահատվում է 90 մլն յուան (մոտավորապես 13,77 մլն դոլար):

Անցած կիրակի Չինաստանի պետական օդերեւութաբանական վարչությունը տեղատարափների պատճառով տագնապի «դեղին» մակարդակ է հայտարարել երկրի տարածքի մեծ մասում, այդ թվում՝ Շանդունի, Հենանի, Շանսիի, Սիչուանի, Գուանդունի եւ Հեյլունզյանի նահանգներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս