Բաժիններ՝

ԵԽԽՎ ամառային նստաշրջանի օրակարգում Ադրբեջանի հետ կապված մի շարք հարցեր կան

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջնում, որը մեկնարկել է հունիսի 25-ին, քննարկվելու են Ադրբեջանի հետ կապված մի շարք հարցեր:

ԵԽԽՎ-ում հունիսի 25-ին և 26-ին քննարկվելու են Ադրբեջանում 2018 թ. տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքները, պատրաստվելու է «Քաղբանտարկյալներն Ադրբեջանում» զեկույցը:

Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ զեկույցը հունիսի 25-ին ներկայացնելու է ռումինացի պատգամավոր Ռիեկարդ Բադեն, որում իրավական գնահատական է տրվելու ընտրություններին, դրանց համապատասխանությանը կամ անպահամապատասխանությանը ժողովրդավարության նորմերին և Եվրոպայի խորհրդի չափանիշներին:

Հունիսի 26-ին ԵԽԽՎ-ում Լյուքսեմբուրգից պատգամավոր Իվա Կրուշենն էլ ներկայացնելու է ԵԽ մի շարք երկրներում հասարակական կազմակերպությունների իրավունքների խախտման վերաբերյալ զեկույցը, որում ընդգրկված է նաև Ադրբեջանը:

Զեկույցում հատկապես ուշադրություն է դարձվելու ԵԽ անդամ մի շարք երկրներում հասարակական կազմակերպությունների գործունեության նկատմամբ օրենսդրական սահմանափակումներ մտցնելու և թշնամական մթնոլորտ ստեղծելու հանգամանքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930