ԱլԳ երկրների պատվիրակությունները Եվրանեսթ ԽՎ-ում պատրաստ են սատարել Հայաստանի պատվիրակության բանաձևին. Աշոտյան

Բրյուսելում մեկնարկել են ԵՎՐԱՆԵՍԹ Խորհրդարանական վեհաժողովի աշխատանքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Այսօր առավոտյան բուռն աշխատանքային քննարկում է տեղի ունեցել Արևելյան գործընկերության երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։

Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի պատվիրակությունները քննարկել են քաղաքական, տնտեսական, սոցիալական և էներգետիկ ոլորտներին վերաբերող զեկույցները։

Արևելյան գործընկերության երկրների պատվիրակությունները իրենց պատրաստակամությունն են հայտնել սատարելու իմ կողմից հեղինակած և Հայաստանի պատվիրակության կողմից ներկայացված ԲԱՆԱՁԵՎԸ ՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը հնարավորինս արագացնելու մասին։
Այդ բանաձևին իր աջակցությունն է հայտնել նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունը։

Այսօր երեկոյան տեղի կունենան նաև չորս հանձնաժողովների նիստերը, իսկ Պլենար նիստը և հիմնական քվեարկությունները՝ վաղը։

Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը շարունակում է աշխատել միասնական և ողջ ներուժով»,- հայտնել է նա։

Տեսանյութեր

Լրահոս