
Ղազախստանում ձերբակալվել են ծայրահեղ արմատական խմբավորումների անդամներ

Ղազախստանում ձերբակալվել է ծայրահեղ արմատական խմբավորումների 8 անդամ՝ երկրի տարածքում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու կասկածանքով: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին տեղեկացրել է Ղազախաստանի Ազգային անվտանգության լրատվական ծառայությունը:
«2018 թվականի հունիսի 25-ին Ղազախստանի Ազգային անվտանգության աշխատակիցների կողմից կասեցվել է ռադիկալ խմբավորումների անդամների գործունեությունը: Հատուկ գործողությունների ընթացքում ձերբակալվել է խմբավորումների 8 անդամ, առգրավվել է զենք, զինամթերք»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ղազախստանի Ազգային անվտանգությունը նշում է, որ նշված անձինք կասկածվում են Ղազախստանի տարածքում ահաբեկչական գործողություններ իրականացնելու, ահաբեկչության քարոզչության, ինչպես նաև գույքային հանցագործությունների համար: