ԱՄՆ-ը սառեցրեց Պաղեստինին ցուցաբերվող ֆինանսական օգնությունը. I24 News
ԱՄՆ-ը «Թեյլոր Ֆորսի ակտի» իրականացման շրջանակներում սառեցրել է Պաղեստինին ցուցաբերվող ֆինանսական օգնությունը: Հունիսի 25-ին այս մասին հայտնել է Իսրայելի I24 News հեռուստաալիքն իր կայքում։
«Թեյլոր Ֆորսի ատը» ենթադրում է Գազայի հատվածի եւ Հորդանան գետի արեւմտյան ափի ֆինանսական օգնության դադարեցում այնքան ժամանակ, քանի դեռ Պաղեստինի ազգային վարչակազմը չի կատարի հետեւյալ չորս պայմանները. ահաբեկիչների ֆինանսավորան դադարեցում, այդ վճարումները կատարել թույլ տվող օրենքի վերացում, «վստահության արժանի քայլերի» ձեռնարկում «պաղեստինյան ահաբեկչության» դադարեցման համար, բռնության այդ ակտերի «հրապարակային դատապարտում» եւ հետաքննություն:
Պաղեստինի իշխանությունների ներկայացուցիչը հեռուստաալիքին հավաստել է ֆինանսավորման դադարեցման վերաբերյալ տեղեկատվությունը: Մինչեւ այսօր ԱՄՆ-ն աշխարհի առաջատարն էր Պաղեստինին տրամադրվող ֆինանսական օգնության ծավալներով: «Թեյլոր Ֆորսի ակտն» ԱՄՆ-ի Կոնգրեսն ընդունել է 2018 թվականի մարտի 23-ին: Օրինագիծը կոչվել է 2016 թվականին Իսրայելում պաղեստինցի ծայրահեղականի կողմից սպանված ԱՄՆ-ի քաղաքացու անունով, հաղորդել է ՏԱՍՍ-ը