«Քիչ առաջ խոսել եմ կոնգրեսական Թուլսի Գեբարդի հետ». Արփինե Հովհաննիսյանն՝ ամերիկյան ուղղաթիռների մասին

ԱԺ փոխնախագահ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ամերիկյան ուղղաթիռների մասին խոսել է կոնգրեսական Թուլսի Գեբարդի հետ: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հարգելի գործընկերներ, քիչ առաջ խոսել եմ կոնգրեսական Թուլսի Գեբարդի հետ, (ով նախկին զինվորական է) հավաստիացել եմ, որ նամակը հասել է հասցեատիրոջը, ներկայացրել եմ այս հարցի հանրային դիսկուրսը, ինչպես նաև նամակն ուղարկելուց հետո առկա արձագանքների ու մեկնաբանությունների հիմնական առանցքը, այդ թվում ադրբեջանական փորձագիտական շրջանակներում շրջանառվող տեսակետները:

Գործընկերս հավաստիացրեց, որ մանրամասն կուսումնասիրի հարցը, կզբաղվի դրանով և այդուհետ` կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նա:

https://www.facebook.com/arpine.hovhannisyan.14/posts/2484654741560382

Տեսանյութեր

Լրահոս