Բաժիններ՝

Դաղստանում ավելի քան 800 մարդ որոնում է կորած երեք աղջնակների

Դաղստանի Գերգեբիլի շրջանում ավելի քան 800 մարդ է մասնակցում երեք կորած երեխաների որոնումներին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) եւ արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) տարածաշրջանային վարչություններում: Տարածաշրջանի ՆԳ նախարարության տվյալներով՝ հունիսի 24-ին մի տղամարդ ոստիկանությանը հայտարարել է, որ Մոսկվայի ժամանակով 17:30-ին իր դուստրը երկու աղջիկների հետ (2011 թվականին ծնվածներ) հեռացել են տնից ու չեն վերադարձել:

«Երեխաներին գտնելու համար ոտքի է հանվել ՆԳՆ-ի ամբողջ անձնակազմը: Որոնողական միջոցառումները շարունակվել են մինչեւ խոր գիշեր եւ առավոտյան վերսկսվել են»,- պատմել է ներքին գործերի նախարարության հանրապետության Գլխավոր վարչության ներկայացուցիչը: Ինչպես նշել է արտակարգ իրավիճակների նախարարությունը, յոթ – ութ տարեկան երեք երեխաները կորել են Գերգեբիլի շրջանի Կիկունի գյուղում:

«Ընդամենը որոնումներում նրգրավված են 828 մարդ եւ 12 միավոր տեխնիկա, այդ թվում՝ Ռուսաստանի ԱԻՆ-ի հանրապետության Գլխավոր վարչության 28 մարդ եւ յոթ միավոր տեխնիկա»,- հայտարարել է ԱԻՆ-ի տարածաշրջանի Գլխավոր վարչության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ որոնումներին մասնակցում են ոստիկանության աշխատակինցներ, փրկարարներ, ինչպես նաեւ տեղացի բնակիչներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս