Բաժիններ՝

Ավստրալիայի բնակիչը մեկ ամսվա մեջ 3 անգամ շահել է վիճակախաղով

Ավստրալիայի բնակիչ Կարլո Մասետին մեկ ամսվա մեջ 3 անգամ շահել է վիճակախաղով: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Սիդնեյի 59-ամյա բնակիչը գնել է երկու տոմս և երկուսն էլ շահող են եղել: Ընդհանուր առամամբ, քաղաքացին շահել է շուրջ 2.5 միլիոն ավստրալիական դոլար: Մասետիի խոսքով, նա սկզբում ցանկացել է իր առաջին գնած տոմսը հետ վերադարձնել, սակայն վաճառողը համոզել է ամեն դեպքում պահել:

Ավելի ուշ նա գնել է 3-րդ տոմսը, որի շնորհիվ շահել է 48 հազար ավստրալիական դոլար:

Հաղթողի անունը հնարավոր է եղել իմանալ շնորհիվ այն հանգամանքի, որ նա որոշել է 50 հազար դոլար նվիրաբերել տեղական հիվանդանոցին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս