Հատուկ ծառայությունների գծով Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի բարձրաստիճան դեմոկրատները պնդում են, որ հանրապետականները Սպիտակ տուն են փոխանցել հանձնաժողովի հաստատած Ռուսաստանի ներգրավվածության մասին փաստաթղթի փոփոխված տարբերակը՝ հաստատված զեկույցը ուղարկելու փոխարեն:
Ամերիկյան երկու հետախուզական ինքնաթիռ բրիտանական Միլդենհոլ ավիաբազայից թռիչք են իրականացրել Մերձբալթյան հատվածի ռուսական սահմանի ուղղությամբ:
Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան նկատողություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին իր Վլադիմիր Պուտինի մասին հայտարարության համար:
Իսպանիայի իշխանություններն այն կարծիքին են, Կատալոնիայի՝ Բելգիա փախած նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը չի պատրաստվում վերադառնալ պիրենեյան թագավորություն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) եւ արդարադատության նախարարության ղեկավարությանը մեղադրել էայն բանում, որ նրանք գործում են հօգուտ դեմոկրատների եւ ընդդեմ հանրապետականների։
Ճանապարհի փլուզման պատճառով, որն առաջացել է «Ֆեհի» ցիկլոնից, Նոր Զելանդիայի Հաասթ քաղաքում առնվազն 600 զբոսաշրջիկներ կտրված են Հարավային կղզու արեւմտյան ափի մնացած մասից:
Եվրամիությունից Մեծ Բրիատանիայի դուրս գալու հարցերով Միացյալ Թագավորության նախարար Դեւիդ Դեւիսը եւ Brexit-ի խնդրով ԵՄ-ի գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեն փետրվարի 5-ին Լոնդոնում կքննարկեն եվրահանրակցությանը Բրիտանիայի անդամակցության դադարեցման պայմանները:
Լոնդոնը Brexit-ից հետո անցումային ժամանակաշրջանի պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագիրը կկնքի մարտի երկրորդ կեսին:
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունում փետրվարի 1-ին կայացել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հանդիպումը մոսկովյան բուհերի հայ ուսանողների հետ:
Փետրվարի 2-ի առավոտյան շուրջ 90 միգրանտներ են խեղդվել Միջերկրական ծովում տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով:
Ֆրանսիայի հարավի Վար դեպարտամենտում հինգ մարդ է զոհվել երկու ռազմական ուղղաթիռների կործանման հետեւանքով:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Չինաստան կատարած իր այցի ժամանակ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին է հանձնել DVD-սկավառակների ընծայական հավաքանի՝ BBC-ի Blue Planet 2 («Երկնագույն մոլորակ 2») բազմասերիանոց վավերագրական ֆիլմերով:
Միացյալ Թագավորությունում հայկական համայնքի ներկայացուցիչները Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի ամենահարմար թեկնածուն են համարում` կարևորելով սփյուռքի խնդիրների հարցում նրա քաջատեղյակությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 2-ին Սպիտակ տան Ձվաձեւ կաբինետում հանդիպում կունենա այն մարդկանց հետ, որոնք փախել են Հյուսիսային Կորեայից:
Եգիպտոսի ոստիկանությունը Կահիրեում բացահայտել է բժիշկների եւ միջնորդների հանցախումբ, որոնք զբաղվում էին դոնորական երիկամների վաճառքով:
Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը չի ստացել 2017 թվականի նոյեմբերի եւ դեկտեմբերի թոշակը, որովհետեւ պետական մարմիններին չի ներկայացրել ապացույցներ, որ ինքը ողջ է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոն նամակ Է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին՝ պահանջելով հակազդել Կորեական թերակղզում ԱՄՆ-ի «վտանգավոր խաղերին», որոնք, նրա կարծիքով՝ կարող են հանգեցնել համաշխարհային մասշտաբի միջուկային աղետի:
ԱՄՆ-ը Վենեսուելայում վարչակարգի փոփոխում չի պահանջում, բայց կարծում է, որ նախագահ Մադուրոյի կամավոր հեռանալը կլիներ ճգնաժամի լուծման ամենապարզ տարբերակը, փետրվարի 1-ին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:
Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի մուտք ԱՄՆ արգելվել է:
Իսրայելի ռազմաօդային ուժերը փետրվարի 2-ին Գազայի հատվածում հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի դիրքին ի պատասխան հինգշաբթի երեկոյան հրեական պետության տարածքի հրթիռակոծման:
ԿԺԴՀ-ի պատվիրակությունը՝ երկրի ԱԳ նախարարության Եվրոպայի Առաջին դեպարտամենտի ղեկավար Իմ Չհոն Իլի գլխավորությամբ, փետրվարի 2-ին մեկնել է Մոսկվա՝ ռուս գործընկերների հետ խորհրդակցելու հրատապ հարցերի շուրջ:
Ամերիկացի գրող Սթեն Լին, որն ստեղծել է Սարդ-մարդու, Հալքի եւ Իքս մարդկանց մասին պատկերապատումները, հոսպիտալացվել է Լոս Անջելեսում:
Մինիվենը փետրվարի 2-ի առավոտյան Շանհայում վրաերթի է ենթարկել հետիոտնների բազմությանը, ինչի հետեւանքով տուժել է 17 մարդ:
Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի ավագ որդին՝ գիտությունների դոկտոր Անխել Կաստրո Դիաս Բալարտը, փետրվարի 1-ի առավոտյան ինքնասպան է եղել Կուբայում:
Մեկ տասնյակից ավելի հանրապետական կոնգրեսականներ և սենատորներ ուղևորվում էին Վեստ Վիրջինիա նահանգ ՝ մասնակցելու Հանրապետական կուսակցության արտագնա հավաքին, երբ օրենսդիրներին տեղափոխող գնացքը հարվածել է աղբ հավաքող բեռնատար ավտոմեքենային:
Ամերիկյան փորձագիտական շրջանակները գտնում են, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հրապարակած ռուս օլիգարխների ու քաղաքական գործիչների ցուցակն ու «կրեմլյան զեկույցը կարող է ազդեցություն ունենալ միայն այն դեպքում, եթե հրապարակվի դրա ամբողջական տարբերակը:
«Փաստ» թերթը գրում է. «ԱՄՆ ֆինանսների նախարարությունն օրերս մի զեկույց հրապարակեց: Զեկույցում ընդգրկված էին Ռուսաստանի գործարար ու քաղաքական դաշտի այն ներկայացուցիչները, որոնք կարող են ապագայում հայտնվել հնարավոր պատժամիջոցների տակ:
Քըրք Քըրքորյանը եզակի մարդ էր: Բազմաթիվ հայերի այս համոզմունքն իրական բովանդակությամբ է լցրել Ուիլյամ Ռեմփելը, ով գրել է Քըրքորյանին նվիրված «Խաղացողը» գիրքը՝ ներկայացնելով եզակի պատմություններ եզակի մարդու մասին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հունվարի 31-ին կառավարություն էին այցելել Միացյալ Նահանգների դեսպանն ու ԱՄՆ ՄԶԳ տնօրենը, որոնք Կարեն Կարապետյանի հետ քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական գործակցության հարցեր, հայտնել բարեփոխումներին աջակցելու պատրաստակամություն:
Փարիզի գլխավոր տեսարժան վայրը՝ Էյֆելյան աշտարակը, 2017 թվականին ավելի քան 6,2 մլն այցելու է ընդունել: