Բաժիններ՝

Երկու ինքնաթիռ են բախվել Սեուլի օդանավակայանում. Yonhap

Korean Air եւ Asiana Airlines ավիաընկերությունների ինքնաթիռները հունիսի 26-ին գետնավարման ժամանակ բախվել են Սեուլից արեւմուտք գտնվող Քիմփո քաղաքի օդանավակայանում: Ինչպես հաղորդել է Yonhap գործակալությունը, միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

Նշվում է, որ Korean Air-ի ինքնաթիռը պոչամասով հարվածել է Asiana Airlines-ի ավիահանրանավի թեւին, ինչի պատճառով երկու ինքնաթիռներն էլ վնասվածքներ են ստացել: Բախման պահին Boeing-747-ի եւ Airbus A-330–ի սալոններում ուղեւորներ չեն եղել: Ենթադրաբար, միջադեպը տեղի է ունեցել վատ տեսանելիության պատճառով, քանի որ Քիմփոյում հորդ անձրեւ է տեղում: Նաեւ դա հանգեցրել է մի քանի չվերթերի մեկնաթռիքների ուշացման, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս