Բաժիններ՝

Իսրայելական երկու հրթիռներ զինապահեստ են խոցել Դամասկոսի օդանավակայանի մերձակայքում

Իսրայելական երկու հրթիռներ շիաների «Հըզբոլլահ» կուսակցությանը պատկանող զինապահեստ են խոցել Դամասկոսի օդանավակայանի մերձակայքում: Այդ մասին հայտնել է France-Presse գործակալությունը:

Նշվում է, որ իսրայելացի զինվորականները պարբերաբար հարվածներ են հասցնում Սիրիայի տարածքում տեղակայված օբյեկտներին: Այսպես, մայիսի 10-ին իսրայալական օդուժի հրթռահարվածներից զոհվել են սիրիացի երեք զինվորականներ, եւս երկուսը վերքեր են ստացել:

Այն ժամանակ գրոհի հետեւանքով ոչնչացվել էին ռադարային կայանը եւ ռազմամթերքի մի պահեստ, ինչպես նաեւ վնաս էր հասցվել հակաօդային պաշտպանության մի քանի հաշվարկների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930