Պրոդյուսեր Լի Պերլմանը, որը 90-ականներին ստեղծեց Backstreet Boys և NSYNC փոփ խմբերը, 62 տարեկանում մահացել է բանտում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում դարձյալ հավաստիացրել է, որ Թուրքիայի դիրքորոշումն անփոփոխ է և աջակցում է Ուկրաինայի անկախությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն հաստատված սահմաններում և չի ճանաչելու Ղրիմի բռնակցումը:
Թուրքիայի հարավային Գազիանտեպ քաղաքում հարսանեկան արարողության ժամանակ որոտացած պայթյունի զոհերի թիվը հասել է մինչև 30 մարդու, 94-ը տուժել է:
«Մենք չենք աշխարհի կենտրոնը, ցանկացած երկիր ունի իր շահերն ու աշխատանքները: Օրինակ, նաև կարելի է շեշտել այսօր Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների ակտիվացումը և դրա հետ Իրանի ներգրավումն այդ գործընթացում»,- հայտարարեց Իրանի խորհրդարանի պատգամավոր Ժորժ (Գևորգ) Աբրահամյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում տարածաշրջանային զարգացումներից, երբ ակտիվ կերպով զարգանում է Իրան-Ադրբեջան-Ռուսաստան համագործակցությունը: Ըստ […]
Աշխարհահռչակ ամերիկացի դերասան եւ կուլտուրիստ Առնոլդ Շվարցենեգերը Հոնկոնգի բնակիչներին խորհուրդ էտվել պահպանել անձի զարգացման ներդաշնակ հավասարակշռությունը, նշելով ֆիզիկական եւ մտավոր ուժերը հավասարակշռության բերելու կարեւորությունը:
«Ադրբեջանն անվստահելի բանակցող կողմ է, և ոչ մի փոխզիջման հարց, կարծում եմ, տեղին չի շոշափելը: Այսինքն, հասկանում եք, նա այդ կոնկրետ հինգ կամ ավելի տարածքների սկզբունքնային հարց չունի, սկզբունքայինը նրա համար դարձել է հայը, հային վերացնելը։ Տեսեք ատելության չափը, երբ Օլիմպիադայում ադրբեջանցի մարզիկը պարտություն է կրում հայ մարզիկից, Ադրբեջանում խոսում են իրենց չեմպիոնին Լինչի դատաստանի ենթարկելու մասին»։
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) հարցում է ուղարկել Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությանը (BND)` խնդրելով օժանդակել ընդդիմադիր եւ իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների որոնումներում, որին Անկարան համարում է հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչ:
Կամուրջը տեղակայված է Հունան նահանգի Չժանցզազցե Ազգային պարկում: Կամուրջի երկարությունը կազմում է 430 մետր, լայնությունը 6 մետր: Այն ինչի վրա կառուցվել է կամուրջը, բարձր է գետնից երեք մետրով: Ռեկորդակիր կամուրջը բաղկացած է ապակուց պատրաստված եռաշերտ 99 պանելներից:
Իրանագետ Կարեն Մկրտչյանն այսօրվա ասուլիսին, պաատասխանելով 168.am-ի հարցին՝ հաշվի առնելով իրանա-ադրբեջանական մերձեցումը, Ղարաբաղի հարցում Իրանն ի՞նչ դիրքորոշում կորդեգրի, Իրանը մինչև այժմ դեմ է եղել նաև մադրիդյան սկզբունքներին ու խաղաղապահների մուտքին՝ Արցախ, հնարավո՞ր է, որ սա բացասական ազդեցություն ունենա ռուս-իրանական հարաբերությունների վրա, քանի որ հակասում է ՌԴ պլաններին Ղարաբաղի հարցում, նշեց, որ Իրանը ձգտում է տարածաշրջանում խաղաղության պահպանմանը.
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն Ժնևում խորհրդակցություններ է անցկացրել Սիրիայի հայությանն օժանդակելու հարցով:
Պենտագոնը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարական ուժերին նախազգուշացրել է զերծ մնալ ԱՄՆ ուժերի և նրա դաշնակիցների մոտակայքում ռազմական գործողություններից էլ Հասակա քաղաքում տեղի ունեցած միջադեպից հետո: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը:
Միջազգային վարկանիշային Fitch գործակալությունը Թուրքիայի արտասահմանյան եւ ազգային արժույթներով էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի գծով կանխատեսումը կայունից վատացրել է «նեգատիվի»` BBB- մակարդակի:
Գերմանացիների բնակիչների ավելի քան 40 տոկոսն այն կարծիքին է, որ մի երկու տասնամյակ առաջ կյանքն ավելի լավ էր: Այս մասին հայտնում է YouGov սոցիոլոգիական ինստիտուտը:
Ըստ իրանագետի՝ հաշվի առնելով, որ Հայաստանում գտնվում է ռուսական ռազմաբազան ու հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցություն ունի երկար դարերի պատմություն, տարածաշրջանում ՌԴ ամրապնդվելն ու ծավալվելը նպաստավոր է նաև ՀՀ-ի համար: Նա նաև նշեց, որ Թուրքիան տարածաշրջանում մղվում է երկրորդ պլան ու նրա լուրջ մրցակիցը դառնում է Իրանը:
Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու համաձայնագիրը: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Ֆրանսիայի Ազգային ժողովի թերթը պարզաբանում է ներկայացրել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հարցազրույցում «հայեր եւ ղարաբաղցիներ» բառերն օգտագործելու եւ թյուրիմացությունների տեղիք տալու համար: Այդ մասին այսօր ՀԺ-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Ֆանտազիայի ժանրի հնդկական հեռուստասերիալի պատճառով վեճ է սկսվել Բանգլադեշի արեւելքի գյուղերից մեկում, ինչի հետեւանքով 100 մարդ է վիրավորվել: Այս մասին հայտնել է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելն օգոստոսի 26-ին եւ 27-ին Բեռլինի մերձակայքում բանակցություններ կվարի ԵՄ-ից իր ութ պաշտոնակիցների հետ՝ Բրատիսլավայի գագաթնաժողովին նախապատրաստվելու շրջանակներում:
Deutsche Bank-ի նախկին ռիսկ-մենեջեր Էրիկ Բեն Արցին հրաժարվել Է ԱՄՆ-ի Արժեթղթերի եւ սակարանների հանձնաժողովի՝ 8,25 միլիոն դոլարի չափով վարձատրումից՝ բանկում տեղ գտած մեքենայությունների մերկացման համար: Այս մասին հաղորդել է The Financial Times-ը:
Հայաստանը հայտնվել է այնպիսի կոնգլոմերատում, որտեղ հայտնվողներն այլևս պետություն չեն՝ առնվազն ներքին բովանդակությամբ։ Իսկ ներքին բովանդակություն չունեցող պետությունները, որոնք չպետություններ են՝ ըստ էության ու իրականում, սահմաններ չեն ունենում։ Որովհետև որպես սահման ներկայացվողը ոչ թե սահման է, այլ պետությունը կապիտուլյացրած երկրի զորամասի չափառ։
«Ես չեմ բացառում մուրացկանության լոկալ արգելքը: Գոյություն ունեն տարբեր «կողմ» և «դեմ» այն բանին, թե արդյոք այդ արգելքը կլինի հատուկ վայրերում կամ ազգային մակարդակով»,- հայտարարել է Շվեդիայի կոմունաների հարցերով նախարար Արդալան Շեկարաբին:
Աշխարհում առաջատար Fastcompany.com մեդիա ռեսուրսը հրապարակել է 10 քաղաքների ցանկը, որոնք մատչելի են արտասահմանում ապրելու և աշխատելու համար: Այդ քաղաքների թվում է նաև Երևանը:
Խոսելով ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունների մասին, Թուրքիայի հետ սերտ կապեր ունեցող SETA հիմնադրամի համակարգող Բուրհանեթին Դուրանն ընդգծել է, որ Վաշինգտոնից հնչող հայտարարություններից Թուրքիայում շատերը եզրակացնում են, որ ԱՄՆ-ում կնախընտրեին Էրդողանի իշխանության տապալումը.
Ռուսաստանի սևծովյան նավատորմի հրթիռային նավերը երեք թևավոր հրթիռ են արձակել «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման դիքերի վրա:
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը մի խումբ մարդկանց է ձերբակալել, որոնք կարող են կապ ունենալ թուրք գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ, ում Թուրքիան մեղադրում է երկրում ռազմական հեղաշրջման փորձի մեջ:
«Հաղթանակս նվիրել եմ մորս, նա վիթխարի խթան է հաղորդել ինձ աշխատելու համար, իմ մարզչին ու երկրին: Այժմ ծրագրում եմ ոչ մեծ ընդմիջում, փոքր-ինչ կհանգստանամ եւ կսկսեմ նորից պատրաստվել մրցումների: Մինչեւ Տոկիոն հեռու Է, դեռ Բրազիլիայի Օլիմպիադան չի ավարտվել, բայց կպատրաստվեմ, հեռանալ չեմ ծրագրում»,- ասել է Եգորյանը:
Հունաստանի իշխանությունները ձեռնամուխ են եղել Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձից հետո ուղղաթիռով երկիր փախած թուրք զինծառայողներին ապաստան տրամադրելու հարցի քննարկմանը, հայտնում է AFP գործակալությունը:
«Երբ երկու երկրների քաղաքացիներն այցելեն միմյանց երկիր և ծանոթանան միմյանց հնարավորություններին, դա պատճառ կդառնա, որպեսզի հետագայում հարաբերությունների զարգացման վրա ավելի կենտրոնացած աշխատեն, և դա, բնականաբար, բարենպաստ կլինի պետությունների համար»:
Թուրքիան և Իրանը քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի`երեկ Թեհրան կատարած այցի ընթացքում, հայտնում է թուրքական Hurriyet թերթը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի առաջարկին և Կրթության նոր նախարար է նշանակել ՌԴ նախագահի վարչակազմի աշխատակից Օլգա Վասիլևային: