ԵՄ-ն պատժամիջոցներ կսահմանի Վենեսուելայի 11 պաշտոնատար անձանց նկատմամբ. Reuters
Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի Վենեսուելայի 11 պաշտոնատար անձանց դեմ ի նշան Նիկոլաս Մադուրոյի վերընտրման դեմ բողոքի մայիսի 20-ին կայացած ընտրություններում, որոնք, ԵՄ-ի տեսակետով, ազատ եւ արդարացի չեն եղել: Հունիսի 25-ին այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Եվրոպայի դիվանագիտական աղբյուրներ։
Պատժամիջոցները չեն տարածվի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա, Եվրամիությունը նախ մտադիր է ճնշում գործադրել նրա շրջապատի վրա, հայտնել են գործակալության աղբյուրները: Սահմանափակիչ միջոցները կսահմանվեն ԵՄ մուտքի արգելքի եւ ակտիվների սառեցման ձեւով: Նրանց անունները, ում կվերաբերեն պատժամիջոցներն, առայժմ չեն նշվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: