Բաժիններ՝

Եվրակոմիսարը հավանություն է տվել միգրանտներին ապաստանի հարցում մերժած երկրների դեմ պատժամիջոցներին

Էկոնոմիկայի եւ ֆինանսների եվրակոմիսար Պիեռ Մոսկովիսին հայտարարել է, որ պաշտպանում է պատժամիջոցների հնարավոր սահմանումը Եվրամիության այն երկրների նկատմամբ, որոնք միգրանտներին մերժում են ապաստան տրամադրելու հարցում: Ավելի վաղ այդ առաջարկությամբ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Ես, ավելի շուտ, հավանություն եմ տալիս»,- ասել է Մոսկովիսին BFMTV հեռուստաալիքի եթերում: Եվրակոմիսարը նշել է, որ այժմ խոսքն ավելի մեծ չափով վերաբերում է քաղաքական, քան միգրացիոն ճգնաժամին: «Առավել սաստիկ միգրացիոն ճգնաժամն անցյալում է, եւ դա փաստ է: 2015 թվականին կար ավելի քան մեկ միլիոն մարդ, որոնք մեր աշխարահամաս էին ժամանել եւ ապաստան էին խնդրում: Հիմնականում նրանք ժամանում էին Հունաստան, նրանք գալիսէին Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից»,- պարզաբանել է նա:

Մոսկովիսիի խոսքով՝ Եվրամիությունում ձեռնարկված միջոցների շնորհիվ 2016 թվականից Եվրոպա ժամանող միգրանտների թիվն սկսել է կրճատվել: «369 հազար միգրանտ 2016 թվականին, 140 հազար միգրանտ 2017 թվականին: Մենք վերադարձել ենք այն թվերին, որոնք կային նախքան ճգնաժամը: 28 հազար՝ այս տարվա սկզբից: Պետքէ չէ խառնել այս բաները, ուստի ես խոսում եմ քաղաքական ճգնաժամի մասին»,- հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս