Բաժիններ՝

Իսրայելը հարմար հարթակ է փնտրում «Եվրատեսիլ-2019»-ի անցկացման համար

Երուսաղեմը, Թել Ավիվը, Հայֆան եւ Էյլաթը մասնակցելու են «Եվրատեսիլ»-ի անցկացման մրցույթին, որը 2019 թվականին պետք է կայանա Իսրայելում: Այդ մասին հաղորդումներ են հայտնվել Իսրայելի տեղեկատվական ալիքներում՝ ֆինանսների նախարարության պաշտոնյայի վկայակոչմամբ: Աղբյուրի խոսքով՝ Իսրայելի «Կան» հեռուստահաղորդումների կորպորացիայի ներկայացուցիչները, որը պատասխանատու է երգի տոնի կազմակերպման համար, 16-ից մինչեւ 22 մլն դոլար են խնդրել դրա անցկացման համար:

Սկզբնապես պլանավորվում էր, որ «Եվրատեսիլ-2019»-ը պետք է կայանա Երուսաղեմում: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Պորտուգալիայի մայրաքաղաքում այս տարվա մրցույթում Իսրայելի ներկայացուցչուհի Նետա Բարզիլայի հաղթանակից անմիջապես հետո Twitter-ում գրել էր. «Հաջորդ տարի՝ Երուսաղեմում»:

Սակայն վերջերս Ժնեւում կայացած հանդիպմանը «Եվրատեսիլ» մրցույթի ղեկավարությունը՝ ի դեմս Եվրոպական հեռարձակման միության, Իսրայելի հեռուստահաղորդումների կորպորացիայի ներկայացուցիչներին հասկանալ է տվել, որ կնախընտրեր մեկ այլ քաղաք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս