
Մակեդոնիայի նախագահը հրաժարվել է ստորագրել երկրի վերանվանման մասին Հունաստանի հետ համաձայնագիրը

Մակեդոնիայի Հանրապետության (ՄՀ) նախագահ Գյորգե Իվանովը հրաժարվել է ստորագրել պետական անվանումը փոխելու վերաբերյալ համաձայնագիրը: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Նրա տեղեկությունների համաձայն՝ պետության ղեկավարը հայտարարել է, որ «այդ համաձայնագիրն ստորագրելու լիազորություններ չունի»: Ավելի վաղ Իվանովը խորհրդարանին հորդորել էր իր նկատմամբ պաշտոնազրկման ընթացակարգ սկսել պետական անվանման հարցում իր դիրքորոշման կապակցությամբ:
Նախագահի նման արձագանքը հետեւել է ՄՀ-ի վարչապետ Զորան Զաեւի հայտարարությանը, որը նա արել է «5-րդ ալիք» մակեդոնական հեռուստաալիքին տված հարցազրույցում: Հանրապետության նախարարների կաբինետի ղեկավարը, մասնավոարպես, նշել է, որ եթե նախագահն արգելափակի Հունաստանի հետ համաձայնագիրը, խորհրդարանական մեծամասնությունը կքննարկի նրա պաշտոնազրկում սկսելու հարցը:
Հունիսի 17-ին Հունաստանի եւ Մակեդոնիայի արտաքին գործերի նախարարներ Նիկոս Կոտզիասը եւ Նիկոլա Դիմիտրովը համաձայնագիր են ստորագրել, որին համապատասխան, նախկին հարավսլավական հանրապետությունը վերանվանվում է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: