«Իսկ ի՞նչ եք առաջարկում, որ Վոլոդինն ասեր Բաքվում. պետք չէ մեծ ուշադրություն դարձնել այդ հայտարարությանը». Ալեքսանդր Իսկանդարյան

«Իսկ ի՞նչ եք առաջարկում, որ Վոլոդինն ասեր Բաքվում։ Առաջին հերթին՝ Վոլոդինն ու Ռուսաստանը տարբեր են։ Հայաստանում շատ մեծ ուշադրություն են դարձնում նրա վրա, թե ինչ են ասում տարբեր մարդիկ տարբեր վայրերում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատասխանելով հարցին՝ թե ինչպե՞ս է գնահատում Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի՝ Բաքվում արված այն հայտարարությունը, թե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցում մշտապես ունեցել է ճիշտ և կառուցողական դիրքորոշում, սա մասնավո՞ր հայտարարություն է, թե՞ պետական դիրքորոշում է՝ հաշվի առնելով, որ ՌԴ իշխանությունները Փաշինյանի հետ գոնե հրապարակային Արցախի հարցը չեն քննարկել, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

«Եթե Իսկանդարյանն ինչ-որ բան է ասում, դա Հայաստանի կարծիքը չէ, այլ Իսկանդարյանի կարծիքն է, որը հնարավորություն ունի ասել այն, ինչ ուզում է։ Պետք չէ մեծ ուշադրություն դարձնել այդ հայտարարությանը։ Ընդունված է նման բաներ ասել և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում։ Պուտինի և Փաշինյանի հանդիպմանն անհնար է՝ չքննարկվեր Արցախի հարցը։ Նախ՝ Փաշինյանն ասաց, որ այդ թեման քննարկվել է, երկրորդ՝ անհնար է, որ այդ թեման չքննարկվեր։ Երբ հանդիպում լինի, արդյունք լինի, հրապարակային էլ կքննարկեն»։

Տեսանյութեր

Լրահոս