Մոսկվան ձյան ծածկույթի տակ է: Մանրամասները՝ տեսանյութում:
Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հայտարարել է հանրաքվեից հետո ժողովրդավարության հաղթանակի մասին, որտեղ մեծամասնությունը քվեարկել է ընտրովի պաշտոններում, այդ թվում՝ նախագահի պաշտոնում, անսահմանափակ թվով վերընտրվելու վերացման օգտին։
Նախագահ Դոնալդ Թրամփը իր տարեկան ուղերձում անդրադարձել էր ներգաղթի ոլորտի բարեփոխումներին և ներկայացրել 4 հիմնասյուներից բաղկացած մոտեցում: Այն սակայն քննադատվել է թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների կողմից:
Հոնկոնգը 24-րդ անգամ ճանաչվել է աշխարհի ամենաազատ տնտեսությամբ տարածքը:
Սորբոնի համալսարանի հայազգի դասախոս, պրոֆեսոր Մարկ Մուղալյանը, ով հերոսաբար դիմադրել էր Ամստերդամ-Փարիզ գնացքում ուղևորների վրա հարձակված հանցագործին, Քլինթ Իսթվուդի «15:17-ին Փարիզում» կոչվող ֆիլմում մարմնավորում է ինքն իրեն:
Մոսկվայում վատ եղանակը հանգեցրել է մարդկային զոհերի, հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Վենեսուելական գաղտնարժույթի սկզբնական արժեքը կկազմի 60 դոլար մեկ «պետրոյի» դիմաց, նախնական սակարկությունների ընթացքում ընդամենը կիրացվի 38,4 միլիոն «պետրո»:
Ֆինլանդիայի 69-ամյա նախագահ Սաուլի Նիինիստյոն երրորդ որդին է ունեցել:
Սաուդյան Արաբիայում շուտով կանանց աշխատանքի կընդունեն հասարակական սննդի բնագավառում:
Հոնկոնգում կտրուկ սրվել է կուտակվող աղբի խնդիրը:
Թաիլանդում փետրվարի 1-ից սկսել է գործել հանգստացողների շրջանում առավել մեծ ժողովրդականություն վայելող լողափերին ծխելու արգելքը:
Մայիսի 14-25-ը Հայաստանում կանցկացվի Saber Guardian 2018 հրամանատարաշտաբային զորավարժությունը, որը կազմակերպում է Միացյալ Նահանգները:
Փորձագետների կարծիքով` լրատամիջոցների և քաղաքական գործիչների կողմից հաճախ կիրառվող «Միայնակ գայլի» ահաբեկչություն արտահայտությունը ապակողմնորոշող է և նույնիսկ կարող է վնասակար ազդեցություն ունենալ ահաբեկչության դեմ պայքարում:
«Եթե գործերն այդքան արագ կազմակերպվեցին, նշանակում է, որ այս համագործակցությունն արժեքավոր է թե՛ ԵՄ-ի, թե՛ ՀՀ-ի համար: ԵՄ-ի համար կարևոր են այս հարաբերությունները, քանի որ Հայաստանն ապացուցել է, որ քաղաքակրթապես Հայաստանի ապագան Եվրոպայի հետ է»,- ասաց պատգամավորը:
Թուրքիայի կողմից Աֆրինում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմագործողությունը ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև լարվածություն է առաջացրել։ Թուրքական «Hürriyet» թերթի Վաշինգտոնի թղթակից Ջանսու Չամլըբելի տեղեկացմամբ՝ ԱՄՆ-ի կոնգրեսը Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ է մշակում։
ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Փանքսաթոնի փոքր քաղաքի հանրաճանաչ Ֆիլ արջամուկը գուշակել է, որ ԱՄՆ-ում ձմեռը շարունակվելու է ևս վեց շաբաթ:
ԵՄ-ի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհանես Հանը կարծում է, որ Մոնտենեգրոն ու Սերբիան ԵՄ անդամակցության համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացման հարցում գրանցել են առաջընթաց:
Գերմանիայի կառավարությունը բավարարել է 4 թուրք սպաների քաղաքական ապաստան ստանալու դիմումները:
Մոսկվայի երեք օդանավակայաններում վատ եղանակային պայմանների պատճառով փետրվարի 3-ին հետաձգվել կամ չեղյալ է հայտարարվել շուրջ 60 չվերթ:
Արվեստի և գիտության եվրոպացի մոտ 100 գործիչ նամակով դիմել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելին` կոչ անելով արձագանքել Սիրիայի Աֆրինի շրջանում թուրքերի կողմից իրականացվող ռազմական գործողությանը :
Չինաստանի Շանդուն նահանգի քիմիական գործարաններից մեկում փետրվարի 3-ի առավոտյան պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մահացել է 1 մարդ, մարմնական վնասվածքներ են ստացել 6-ը, ևս 1 մարդ համարվում է անհայտ կորած:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին իր ելույթով նոր հույսեր է արթնացրել ֆրանսահայերի շրջանում:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում 74 տարեկանում մահացել է Temptations խմբի մենակատար Դենիս էդվարդսը:
Սանկտ Պետերբուրգում շուրջ 31 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության ջերմաէլեկտրակայանում վթարի պատճառով:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Անցած տարի Հայաստանը դարձել է Ռուսաստանից բավականին մեծ գումարներ դեպի ԱՄՆ տեղափոխելու «խողովակ»: Սա ակնհայտ է դառնում ՀՀ կենտրոնական բանկի՝ մասնավոր տրանսֆերտների վերաբերյալ հրապարակած տեղեկանքից:
Հունվարի 31-ի առավոտյան խառնարան է գոյացել Ֆրանսիայի Նիս քաղաքի Լիդո լողափին, որը ձգվում է Անգլիական առափնյակի երկայնքով, խառնարանի տրամագիծը 5 մետր է, խորությունը՝ 2 մետր:
Ֆրանսիայում բացվել է առաջին հասարակաց տունը, որը վարձույթով սեքս-տիկնիկներ կտրամադրի:
«ՀՀ ԱԳ նախարարի նշած ժամկետներում որևէ արտառոց ձգձգում չեմ տեսնում: Նման համաձայնագրերի վավերացման համար ժամանակ է անհրաժեշտ և ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ ԵՄ-ին, քանի որ ԵՄ բոլոր անդամ երկրները մինչ վավերացումը համապատասխան գնահատման աշխատանք են իրականացնում, որը ժամանակատար է, բյուրոկրատիան ևս ԵՄ-ում բավականին շատ ժամանակ է խլում»:
A ընկերությունը, որը բազավորված է ԱՄՆ-ում եւ Airbus-ի ստորաբաժանումն է, անօդաչու թռչող տաքսու հաջող փորձարկումներ է անցկացրել:
«ԱՄՆ «կրեմլյան ցուցակը» և ծիծաղելի է, և տարօրինակ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով ԱՄՆ «կրեմլյան ցուցակին» և դրա ազդեցությանը Ռուսաստանի հարակից տարածաշրջանի վրա: