Բաժիններ՝

Լոպես Օբրադորը հավաքել է ընտրողների ավելի քան 24 մլն ձայները Մեքսիկայի նախագահի ընտրություններում

«Միասին արարենք պատմություն» ձախ ուժերի կոալիցիայի թեկնածու Անդրես Մանունել Լոպես Օբրադորն ստացել է ավելի քան 24 միլիոն ընտրողների քվեները Մեքսիկայի նախագահի՝ հուլիսի 1-ին կայացած ընտրություններում:

Հուլիսի 2-ի երեկոյան այս տվյալները հրապարակել է Ազգային ընտրական ինստիտուտն ընտրատեղամասերի 93,5 տոկոսի արձանագրությունների նախնական մշակումից հետո։ Ազգային ընտրական ինստիտուտի հաշվարկների համաձայն՝ ընտրություններին մասնակցել է ընտրողների 63,44 տոկոսը՝ շուրջ 45 միլիոն մարդ: Նրանց 52,96 տոկոսը պաշտպանել է Լոպես Օբրադորին, նրա մերձակա հետապնդողը՝ Ռիկարդո Անայան, ստացել էքվեների 22,49 տոկոսը:

Հուլիսի 1-ի երեկոյան քվեարկության ավարտից հետո շատ չանցած Լոպես Օբրադորի բոլոր մրցակիցները, ներառյալ Անայան, Խոսե Անտոնիո Միդը եւ Խայմե Ռոդրիգես Կալդերոնը, ընդունել են իրենց պարտությունը: Կիրակնօրյա ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն այս շաբաթ ավելի ուշ: Մեքսիկայի ընտրյալ նախագահի պաշտոնակալությունը նախատեսված է դեկտեմբերի 1-ին, նա երկիրը կղեկավարի մինչեւ 2024 թվականը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս