Բաժիններ՝

Ճապոնիայի կայսեր առողջական վիճակը բարելավվել է

Ճապոնիայի Ակիհիտո կայսեր առողջական վիճակը, որին բժիշկներն այս շաբաթվա սկզբին անկողնային ռեժիմ էին նշանակել, սկսել է բարելավվել: Այս մասին հայտարարել է կայսերական արքունիքի Գործերի վարչությունը:

Նշվում է, որ միապետը գտնվում է բժիշկ մասնագետների հսկողության երքո եւ օրվա ընթացքում կհանգստանա պալատի՝ իր սենյակներում: Ավելի վաղ Ակիհիտոյի մոտ, որն այժմ 84 տարեկան է, արձանագրվել էին ուղեղի իշեմիայի ախտանշաններ, գլխապտույտ եւ բարձր քրտնարտադրություն:

Ճապոնիայի կայսերական զույգը վերջին ժամանակներս շատ է ճանապարհորդել երկրում՝ հրաժեշտի ուղեւորություններ կատարելով գահից Ակիհիտոյի հրաժարման նախաշեմին: 2019 թվականի ապրիլի 30-ին Ակիհիտո կայսրը վայր կդնեի միապետի լիազորությունները եւ կհրաժարվի գահից: Նա այս ցանկությունը հայտնել է տակավին 2016 թվականին՝ զառամյալ տարիքի պատճառով:

Դրանից հետո 2019 թվականի մայսի 1-ին Ճապոնիայի նոր կայսր կդառնա Ակիհիտոյի եւ Միտիկո կայսրուհու որդին՝ ներկայիս գահաժառանգ արքայազն Նարուհիտոն: Ճապոնիայում օրենսդրությունը միապետին թույլ չի տալիս հեռանալ գահից, սակայն խորհրդարանն Ակիհիտոյի համար բացառություն է արել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս