Աստանայում հանդիսավորությամբ բացվեց միջազգային ֆինանսական կենտրոնը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հուլիսի 5-ին տեղի ունեցավ «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես Աստանայից տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, բացման արարողությանը մասնակցեցին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, միջազգային հեղինակավոր կառույցների ղեկավարներ, պաշտոնյաներ, վերլուծաբաններ և հյուրեր տարբեր երկրներից:

«Այս 20 տարիների ընթացքում տափաստանում կառուցվեց միլիոն բնակչություն ունեցող քաղաք: Աստանան անկախության, բարգավաճման, բարեկամության և կայունության խորհրդանիշն է: Մեր մայրաքաղաքը հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական խոշոր կենտրոն է Ղազախստանի համար: Միջազգային ֆինանսական կենտրոնի բացումը դրա ապացույցն է: Այս կենտրոնի աշխատանքի մեկնարկը կարևոր քայլ է տնտեսության կայուն զարգացման համար: Այն միտված է բարելավելու Ղազախստանի առևտրային մրցունակությունը և միանալը լավագույն 30 երկրների շարքին»,- ասաց Նազարբաևը:

Նրա խոսքով՝ մանրակրկիտ ուսումնասիրվել է ֆինանսական կենտրոնների համաշխարհային փորձը, այդ թվում Դուբայի, Սինգապուրի, Հոնկ Կոնգի և այլ կենտրոնների:

Տեսանյութեր

Լրահոս