Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ:
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդընը Արեւմտյան տերություններից ամենաբարձրաստիճան ղեկավարն է, որը Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո այց է կատարում այդ երկիր, երկիր, որտեղ իրականացվել են հազարավոր ձերբակալություններ, որտեղ մոտ 80 հազար մարդ ազատվել է զբաղեցրած պաշտոններից։
Աշխարհի ամենախոշոր դիրիժաբլը՝ Airlander 10-ը, Մեծ Բրիտանիայում փորձարկումների ժամանակ վնասվել է վայրէջք կատարելիս: Այս մասին հայտնել է Press Association գործակալությունը:
Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 73-ի: Ինչպես փոխանցում է Interfax-ը, իտալական հեռուստաընկերությանը հայտնել են երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայությունից: Բացի այդ`100 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
4.9 մագնիտուդ ուժգնությամբ նոր ստորերկրյա ցնցում է տեղի ունեցել կենտրոնական Իտալիայում տեղի ժամանակով ժ. 14:00-ի սահմաններում, որտեղ անցած գիշեր գրանցվել է 6.0 ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությանը:
Նիսի լողափում զինված ոստիկանները կյանքի են կոչել վերջերս Ֆրանսիայում բուրկինիները (մուսուլմանուհիների լողազգեստ) արգելող օրենքը` ստիպելով լողափին պառկած կնոջը վրայից հանել մուսուլմանական լողազգեստը, հայտնում է Daily Mail-ը:
Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 63-ի, գրում է իտալական ANSA գործակալությունը:
Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայի կենտրոնական շրջանում, մագնիտուդը կազմել է 6,8: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Մանդալայի մարզկենտրոն Մեթիլա քաղաքից 143 կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 24-ին ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության Նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ, որը տասնյակ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել:
Սիրիայում ստեղծված իրավիճակը և ուկրաինական խնդիրն են այսօր հեռախոսազրույցում քննարկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։
Նավթի գնանկումից և Արևմուտքի կողմից տնտեսական պատժամիջոցներ սահմանելուց 2 տարի անց Ռուսաստանը դարձյալ գրավիչ երկիր է ներկայանում ներդրումների համար, գրում է The Wall Street Journal-ը:
Ճապոնիան քննարկում է 2020 թվականի Օլիմպիադայի ժամանակ բեյսբոլի եւ սոֆտբոլի մրցումները Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայում անցկացնելու հնարավորությունը, որտեղ հինգ տարի առաջ ատոմային էլեկտրակայանում վթար տեղի ունեցավ ուժգին երկրաշարժից եւ ցունամիից հետո: Այս մասին օգոստոսի 24-ին հայտնել է «Կահոկու սիմպո» տեղական առցանց-թերթը:
ԱՄՆ-ը Թուրքիային չի տրամադրի HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր ԴԱԻՇ-ի դեմ պայքարելու համար, ինչի շուրջ պայմանավորվածությունն ավելի վաղ ձեռք էր բերվել, այսօր հայտնել է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Վերջին տեղեկությունների համաձայն` 24 մարդ է զոհվել Իտալիայում հզոր երկրաշարժի հետևանքով, որը տեղի է ունեցել այս գիշեր կենտրոնական Իտալիայում, հայտնում է իտալական La Republica պարբերականը:
Անվանի կինիռեժիսոր, Մոսֆիլմի տնօրեն Կարեն Շախնազարովն արմատներով արցախցի է: «Ես հպարտ եմ, որ իմ նախնիները Արցախի մելիքներն են եղել, այդ ճյուղն իմ մեջ շատ բարձր եմ գնահատում»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Արցախի խնդիրը պետք է լուծվի միայն այնպիսի ճանապարհով, որն ընդունելի է արցախցի ժողովրդի համար:
Ճշտվում է Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության մասին տեղեկատվությունը։ Այս մասին համապատասխան գրառում է կատարվել ՀՀ արտաքին գործերի նախարարության Ֆեյսբուքի պաշտոնական էջում:
Մասշտաբային անտառային հրդեհների հետևանքով, որոնք սպառնալիք են ներկայացնում մարդկանց կյանքի համար, Վաշինգտոն նահանգի 20 շրջաններում արտակարգ ռեժիմ է սահմանվել, հայտնում է AFP-ն` վկայակոչելով նահանգի նահանգապետին:
Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիացիոն բազայի ուղղաթիռային Էսկադրիլիայի օդաչուները «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում ձեռնամուխ են եղել կրակային պատրաստության խնդիրների կատարմանը:
Բրյանսկում օգոստոսի 21-ին առավոտյան ժամը 6-ի սահմաններում բնակարաններից մեկի պատուհանից դուրս են նետել հայ երիտասարդի: Այս մասին հաղորդել է Բրյանսկի տեղեկատվական գործակալությունը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 31-ին կայցելի Թուրքիա: Այս մասին հայտնում է թուրքական տեղեկատվական T24.com.tr կայքը:
Ադրբեջանի, Ղազախստանի և Վրաստանի երկաթուղային ճանապարհների ադմինիստրացիանեի ղեկավարները Աստանայում հանդիպել են Ղազախստանի բեռնափոխադրողների, խոշորագույն օպերատորների և բեռնատար ընկերությունների հետ: Հանդիպումների շրջանակներում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, բեռնափոխադրումների համար բարենպաստ պայմանների ստեղծումը, հայտնում է APA գործակալությունը` հղում կատարելով «Ղազախստանի երկաթուղային ճանապարհներին»:
Հայտնի է, որ Բայդենը կայցելի Թուրքիայի խորհրդարան, ապա կհանդիպի երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ: Այնուհետև նրան նախագահական պալատում կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
«Ուղղակի արտաքին ներդրումների ծավալը զգալի նվազել է եւ այն կարող է մի շարք պատճառներ ունենալ: Դրանցից մեկն իմ կարծիքով այն է, որ մենք անցումային շրջանում ենք: Մինչ այն պահը, երբ Հայաստանը որոշեց միանալ Եվրասիական տնտեսական միությանը, ակնկալիքն այն էր, որ երկիրը կմիանա Եվրամիությանը կամ Եվրոպական գործընկերությանը: Երբ դա տեղի չունեցավ, մի շարք եվրոպական ընկերություններ, որոնք ներդրումներ էին կատարում, այժմ նվազեցնում են սպասելիքները»:
«Ես կարող եմ հաստատել, որ մենք ստացել ենք Գյուլենի արտահանձնման հարցումը, սակայն այդ հարցումը կապված չէ հեղաշրջման փորձի հետ»,- ասել է նա, երբ լրագրողները վերջինիս խնդրել են մեկնաբանել Թուրքիայից ստացված փաստաթղթերը:
Facebook սոցիալական ցանցն Իտալիայում միացել է«Անվտանգության ստուգում» (Safety Check) օպցիոնը՝ երկրի կենտրոնական մասում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով:
Իտալիայում անցած գիշեր տեղի ունեցած 6.0 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժից հետո բացառված չէ նոր` ուժեղ ստորերկրյա ցնցումների հավանականությունը, որը ուժով հավասարազոր է առաջինին, կարծում է Իտալիայի գեոֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի սեյսմոլոգ Անդրեա Տերտուլլիանին:
Վերջին տեղեկությունների համաձայն` 14 մարդ է զոհվել Իտալիայում հզոր երկրաշարժի հետևանքով, որը տեղի է ունեցել գիշերը կենտրոնական Իտալիայում, հայտնում է The Guardian-ը` վկայակոչելով իտալական լրատվամիջոցներին:
Թուրքիան սկսել է սահմանամերձ սիրիական Ջերաբլուս քաղաքի ազատագրումը ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից, հայտնում է BBC-ն: Մարտերին մասնակցում է հրետանի, ավիացիա, ցամաքային ուժեր:
Թաիլանդի հարավում 2 պայթյունի հետևանքով սպանվել է 1 մարդ, ավելի քան 30-ը վիրավորվել է, հայտնում է BBC-ն: Վիրավորներից մեկի վիճակը ծանր է: Պայթյունները տեղի են ունեցել երեկ ուշ երեկոյան Պատտանի զբոսաշրջային քաղաքում:
Ցուցակի առաջին տեղը զբաղեցրել է ամերիկյան Չառլսթոն քաղաքը (Հարավային Կարոլինայի նահանգ, ԱՄՆ): Վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Չիանգմայը՝ Թաիլանդի հյուսիսում գտնվող խոշորագույն քաղաքը, երրորդը՝ Մեքսիկայի Սան Միգել դե Ալիենդե քաղաքն է, որի պատմական կենտրոնն ընդգրկված Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: