Բաժիններ՝

Ավստրիայի կառավարությունը Գերմանիայից անմիջապես հետո կպաշտպանի իր սահմաններն անօրինական միգրանտներից

Ավստրիան Գերմանիայից անմիջապես հետո պատրաստ է ձեռնարկելու անօրինական միգրանտների հոսքերից հարավային սահմանի պաշտպանության ազգային միջոցներ: Հուլիսի 3-ին այս մասին հայտնել է Ավստրիայի ֆեդերալ կառավարությունը։

«Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) եւ Քրիստոնեա-սոցիալական միության (ՔՍՄ) համաձայնությունը նշում է, որ Գերմանիան ցանկանում է ձեռնարկել միգրացիոն հոսքերի դեմ պայքարի ազգային միջոցներ: Եթե այս որոշումը դառնա Գերմանիայի կառավարության դիրքորոշումը, այդ ժամանակ մենք հարկադրված կլինենք ձեռնարկելու մեր միջոցները, որպեսզի խուսափենք Ավստրիայի եւ մեր բնակչության համար վնասից: Ֆեդերալ կառավարությունը պատրաստ է միջոցներ ձեռնարկելու մեր հարավային սահմանի պաշտպանության համար»,- ասված է Ավստրիայի կառավարության հայտարարության մեջ:

Հուլիսի 2-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ երկրի կառավարող կուսակցությունները՝ ՔԴՄ-ն եւ ՔՍՄ-ն, համաձայնության են եկել երկրում ստեղծելու հատուկ կենտրոններ արագորեն արտաքսելու համար այն փախստականներին, ովքեր արդեն գրանցվել են Եվրամիության այլ երկրներում, ինչպես նաեւ նրանց, ովքեր սկզբնապես իրավունք չունեն մալու Գերանիայում: Ավստրիական կողմի տվյալներով՝ Բեռլինը մտադիր է այդ կենտրներն ստեղծել Ավստրիայի հետ սահմանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս