Բաժիններ՝

Թրամփի մասին ռեպորտաժում սխալ թույլ տված՝ ABC-ի լրագրողը հեռացել է հեռուստաալիքից. The Huffington Post

Միացյալ Նահանգների ABC հեռուստաալիքի լրագրող Բրայան Ռոսը, որը սխալ է թույլ տվել ԱՄՆ-ի նախագահ Դոալդ Թրամփի եւ ազգային անվտանգության հարցերի գծով նրա նախկին օգնական Մայքլ Ֆլինի մասին ռեպորտաժում, հեռացել է պաշտնից: Հուլիսի 3-ին այս մասին հաղորդել է The Huffington Post ինտերնետ-հրատարակությունը։

Ռոսն անցյալ տարվա դեկտեմբերին ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից այն բանից հետո, երբ ելույթ է ունեցել ռեպորտաժով, որտեղ, վկայակոչելով անանուն աղբյուր, հայտարարել է, թե իբր Թրամփն ԱՄՆ-ում նախընտրական արշավի ժամանակ Ֆլինին խնդրել է կապեր հաստատել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Հետագայում պարզվել է, որ այս տեղեկատվությունը չի համապատասխանել իրականությանը:

Ինչպես նշել է The Huffington Post-ը, 69-ամյա Ռոսն ինքն է որոշում ընդունել հեռանալ հեռուստաալիքից: Նրա հետ մեկտեղ հեռացել է պրոդյուսեր Ռոնդա Շվարցը, որն աշխատել է թղթակցի հետ: Նրանք մասնագիտացած էին լրագրողական հետաքննությունների բնագավարում եւ իրենց նյութերի համար արժանացել են պրոֆեսիոնալ շատ պարգեւների: Ռոսը, որը համարվում է ամերիկյան ժուռնալիստիկայի վետերաններից մեկը, ընդամենը ABC-ում աշխատել է ավելի քան 20 տարի:

Անհավաստի նյութի հետ կապված սկանդալը բացասաբար է ազդել հեռուստաալիքի վարկի վրա: ABC-ն այն ժամանակ նորությունը նեկայացրել է որպես սենսացիա, սակայն հետագայում հարկադրված էր ընդունելու սխալը: Հեռուստաալիքը նշել է, որ լրագրողի աղբյուրը վերապահություն է արել եւ իրականում նկատի է ունեցել, որ Թրամփն արդեն ընտրություններից հետո, լինելով ընտրյալ նախագահ, Ֆլինին խնդրել է կապվել ՌԴ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համար այդ թվում ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համատեղ աշխատանքի հարցերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս