Փուքեթում նավաբեկության զոհերի թիվը հասել է 18-ի. The Nation
Թաիլանդի Փուքեթ կղզու ափերի մոտ երկու նավերի խորտակման զոհերի թիվը հասել է 18-ի: Հուլիսի 6-ին այս մասին հաղորդել է The Nation թերթը։ Թերթի տվյալներով՝ նավաստիները ջրից հանել են 17 մարմին:
Ավելի վաղ հաղորդվել էր ութ զոհվածների մասին, եւս 39 չինացի զբոսաշրջիկներ շարունակում են համարվել անհայտ կորած: Թեթի տեղեկավության համաձայն՝ ջրասույզ եղած նավերից մեկում՝ Phoenix-ում, եղել է 105 մարդ՝ 93 ուղեւոր եւ 12 անձնակազմի անդամներ եւ գիդեր:
Թերթի տվյալներով՝ նավերի խորտակումից հետո Փուքեթի իշխանությունները հուլիսի 6-ին արգելել են նավահանգստից հեռանալ այն նավերին, որոնց երկարությունը 10 մետրից պակաս է:
Օդերեւութաբանների տվյալներով՝ մոտ ժամանակներս սաստիկ անձրեւն ու քամին կշարունակվեն Թաիլանդի հարավային մասում, Անդամանյան ծովում սպասվում են մինչեւ երեք մետր բարձրությամբ ալիքներ: Հուլիսի 5-ին հայտնի է դարձել, որ երկու տուրիստական նավեր, որոնցում եղել է 100-ից ավելի մարդ, հայտնվել են փոթորկի մեջ եւ շրջվել Փուքեթի ափերի մոտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: