Բաժիններ՝

ԿԺԴՀ-ում սպասում են Սի Ցզնինպինի ժամանմանը երկրի հիմնադրման տարեդարձին. Yonhap

ԿԺԴՀ-ն սպասում է, որ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը 2018 թվականի սեպտեմբերի 9-ին այցով կժամանի Փհենյան՝ երկրի հիմնադրման 70-ամյակին: Այս մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով ԿԺԴՀ-ի մի ներկայացուցչի:

Այն հարցին, թե Չինաստանի ղեկավարը կժամանի արդյոք Փհենյան, նա պատասխանել է, որ «նա պետք է ժամանի, քանի որ հրավիրված է»: Բացի Սի Ցզինպինից ԿԺԴՀ-ում սպասում են մեծաթիվ պատվիրակության ժամանում Չինաստանից՝ հիշարժան տարեթվի առթիվ:

Ինչպես հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն այս տարվա մարտին Չինաստան կատարած իր երեք ուղեւորություններից առաջինի ընթացքում Սի Ցզինպինին հրավիել է պաշտոնական այցով ժամանել իր երկիր, նա ընդունել է հրավերը: Չինաստանի ղեկավարի վերջին այցը ԿԺԴՀ տեղի է ունեցել 2005 թվականին, այն ժամանակ Փհենյան է այցելել Հու Ցզինտաոն:

Վերջին ամիսներին միջուկային զենքի եւ բալիստիկ հրթիռների փորձարկումները դադարեցնելու՝ ԿԺԴՀ-ի որոշման եւ միջազգային երկխոսության համար մթնոլորտի առաջացման ֆոնին Կորեական թերակղզում իրադրությունը դադարել է լարված լինելուց:

2018 թվականի սկզբին ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը երկկողմ հանդիպումներ է անցկացրել Սի Ցզինպինի, Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաեւ ՌԴ-ի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս