
«Թրամփի հետ հանդիպումը կօգնի վերացնելու առևտրի շուրջը տարաձայնությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև». Յունկեր

Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ժան Կլոդ Յունկերի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կարող էօգնել դրականորեն ազդելու տարաձայնությունների վրա Եվրամիության եւ ԱՄՆ-ի միջեւ առւետրի հարցերում:
Այս մասին Յունկերը հայտարարել է հուլիսի 6-ին Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է Եվրահանձնաժողովի կայքում։ «Մինչեւ հուլիսի վերջը ես կմեկնեմ Վաշինգտոն, ԱՄՆ-ի նախագահի հետ կխոսեմ առեւտրի հարցերի շուրջը: Հուսով եմ՝ մենք կկարողանանք բարելավել ըմբռնման մակարդակն այդ ոլորտում»,- հայտարարելէ քաղաքական գործիչը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ շաբաթ Twitter-ում գրել է որ ԱՄՆ-ը 20 տոկոսի չափով մաքսեր կսահմանի Եվրամիությունից ներմուծվող ավտոմոբիլների համար, եթե ԵՄ-ն չվերացնի առեւտրական արգելքներն ամերիկյան ընկերությունների նկատմամբ:
Նա նաեւ Եվրոպայի ավտոարտադրողներին հորդորել է իրենց գործարանները կառուցել Ամերիկայի տարածքում: Bloomberg գործակալությունը նույն օրը հաղորդել է, որ Եվրամիությունից ավտոմբիլների եւ պահեստամասերի առեւտրական մաքսերը, որոնց սահմանմամբ սպառանացել Է Թրամփը, կարող են վերաբերել 300 միլիարդ դոլարի արտադրանքի եւ իրենցով հանգեցնել պատասխան միջոցների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: