Բաժիններ՝

«Եթե չլինեի ես, այժմ մենք պատերազմական վիճակի մեջ կլինեինք». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 3-ին հայտարարել է, որ հենց իր գործողությունները հանգեցրեցին այն բանին, որ այժմ Վաշինգտոնը պատերազմի վիճակում չէ Փհենյանի դեմ: Հ համապատասխան հաղորդագրությունը նա զետեղել է Twitter-ի իր էջում:

«Շատ լավ զրույցներ (տեղի ունեցան) Հյուսիսային Կորեայի հետ. ամեն ինչ լավ է ընթանում: Միեւնույն ժամանակ ոչ մի կարգի՝ հրթիռների արձակումներ եւ կամ միջուկային փորձարկումներ (չեղան) ութ ամսվա ընթացքում: Ամբողջ Ասիան է դողում: Միայն ընդդիմադիր կուսակցությունն է, որ ստահոդ լուրեր է գործի դնում, գանգատվում»,- գրել էԷ Թրամփը: «Եթե չլինեի ես, այժմ մենք պատերազմական վիճակի մեջ կլինեինք Հյուսիսային Կորեայի դեմ»,- եզրափակել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս