Թրամփը նամակներ է հղել ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներին՝ նրանց կոչ անելով մեծացնելու պաշտպանության ծախսերը. NYT
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք նամակներ է հղել ՆԱՏՕ-ի գծով Միացյալ Նահանգների դաշնակից երկրներին, որոնցում նրանց վրա քննադատության տարփ էթափել՝ հայտարարելով, թե նրանք դաշինքի շրջանակներում պաշտպանության համար չափազանց քիչ միջոցներ են ծախսում Վաշինգտոնի համեմատությամբ:
Հուլիսի 2-ին այս մասին հաղորդել է The New York Times թերթը: Թերթի տվյալներով՝ Թրամփն անցյալ ամիսն նման նամականեր է ուղարկել, այդ թվում, Գերմանիայի, Կանադայի, Բելգիայի եւ Նովեգիայի ղեկավարներին: Դրանցում նախագահը հասկանալ է տվել, որ ԱՄՆ-ը կորցնում է համբերությունն այն պատճառով, որ Վաշինգտոնի դաշնակիցները, նրա կարծիքով՝ չեն ցանկանում ավելացնել պաշտպանության ծախսերը, գրել Է հրատարակությունը: Մասնավորապես, Թրամփը նման նամակներից մեկը հղել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
«Ինչպես մենք ապրիլին ձեր այցի ընթացքում արդեն քննարկել ենք, Միացյալ Նահանգներում աճում է հիասթափությունն այն պատճառով, որ որոշ դաշնակիցներ չեն ավելացրել (պաշտպանության ծախսերը), ինչպես խոստացել էին»,- մեջբերումներ անում թերթը հիշյալ նամակից:
«Պաշտպանության համար միջոցների շարունակվող անբավարար ծախսը Գերմանիայի կողմից խաթարում էդաշինքի անվտանգությունը եւ (այդ մոտեցման) ճշտության հաստատում է ծառայում մյուս դաշնակիցների համար, որոնք նույնպես չեն պլանավորում կատարել ռազմական ծախսերի գծով իրենց հանձնառությունները, քանի որ նրանք ի դեմս ձեր տեսնում են ընդօրինակման մոդել»,- հետեւում է Մերկելին հասցեագրված նամակից: ՆԱՏՕ-ի՝ 2014 թվականի սեպտեմբերին Ուելսում կայացած գագաթնաժողովում դաշինքի երկրների ղեկավարները պարտավորություններ են ընդունել 10 տարվա ընթացքում իրենց ռազմական ծախսերն ավելացնել համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2 տոկոսից ավելի:
Ներկայումս ՆԱՏՕ-ի սոսկ ութ անդամներ են պաշտպանության համար ծախսում 2 տոկոսից ավելի: ԱՄՆ-ի ռազմական բյուջեն կազմում է ՀՆԱ-ի մոտավորապես 3,58 տոկոսը, Գերմանիայինը՝ 1,2 տոկոսը: Թրամփը խոստացել է այս հարցը բարձրացնել հուլիսի 11 – 12-ը Բրյուսելում կայանալիք՝ ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: