Բաժիններ՝

Մերկելը հորդորել է Bxexit-ի շուրջ բանակցող կողմերին՝ հստակ ձևակերպել իրենց դիրքորոշումները

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու բոլոր ասպեկտների քննարկման գործընթացը վճռորշ փուլ է մտնում, հանրագումարային որոշումը կարող է ձեռք բերվել արդեն 6-8 շաբաթ անց պայմանով, որ կողմերը հանգամանորեն կձեւակերպեն ապագա հարաբերությունների իրենց տեսլականը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Բեռլինում ելույթ ունենալով գերմանացի արդյունաբերողների համագումարում:

«Մենք բախվել ենք մարտահրավերի, որը կապված է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հատ: Աշնանը մենք վճռորոշ փուլ ենք մտնում: Հավանաբար նոյեմբերին կլինի ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը, որտեղ պետք է ամփոփում անցկացվի: Հավանաբար դա կարող է տեղի ունենալ նաեւ հոկտեմբերին, սակայն մեզ հարկավոր է հնարավորինս կոնկրետ ձեւակերպել Մեծ Բրիտանիայի հետ ապագա հարաբերությունները»,- ասել է կանցլերը: Նրա խոսքով, եթե ձեւակերպումները «լղոզված լինեն», ապա դա կարող է բացասաբար ազդել բանակցային գործընթացի եւ հետագա անցումային շրջանի վրա: «Մենք կունենանք 6-8 շաբաթվա առավելագույն լարված աշխատանք, ինչից հետո պետք է ընդունվի քաղաքական որոշում»,- հավելել է Մերկելը:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս