Պենտագոնի ղեկավարը Ռուսաստանի միջուկային զենքը գլխավոր սպառնալիքն է համարել ԱՄՆ-ի համար
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը Ռուսաստանի միջուկային զենքը գլխավոր արտաքին սպառնալիքն է համարել երկրի համար: Այդ մասին նա հայտարարել է Վիրջինիայի Ռազմական ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ:
«Կարծում եմ, որ եթե խոսելու լինենք արտաքին մարտահրավերների մասին, առաջինը, ինչի վրա հարկ է ուշադրություն դարձնել, միջուկային սպառնալիքն է Ռուսաստանի կողմից, ավելի նվազ չափով Չինաստանը եւ, հավանաբար, Հյուսիսային Կորեան»,-Մեթիսի խոսքը մեջբերել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության պորտալը:
Նախարարի խոսքով՝ ԿԺԴՀ-ն ամենաակտուալ խնդիրն է երկրի համար, Ռուսաստանը՝ ամենաբարդ մարտահրավերը ռազմական առումով, իսկ Չինաստանը՝ երկարաժամկետ «քաղաքական սպառնալիքը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: