
Հնդկաստանում տասնյակ մարդիկ են անհետ կորել տեղատարափների պատճառով

Առնվազն 45 մարդ է անհետ կորել Հնդկաստանի հյուսիսում մոլեգնող տեղատարափների պատճառով: Այդ մասին հայտնել է ANI գործակալությունը: Մարդիկ կորել են երկրի Հիմաչալ-Փրադեշի նահանգի Լահուլ եւ Սպիտի օկրուգում: Կորածների թվում են՝ Ռուրկի քաղաքի տեխնոլոգիական ինստիտուտի 35 սուսանողներ:
Ավելի վաղ Times of India հրատարակությունը հայտնել էր, որ առնվազն 11 մարդ է զոհվել, եւս մի քանիսը՝ տուժել Հնդկաստանի հյուսիսային նահանգներում հորդառատ անձրեւներից առաջացած հեղեղումների ու սողանքների հետեւանքով: Փենջաբի նահանգում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարված: Դպրոցները փակ են Ջամուի եւ Քաշմիրի նահանգում, ինչպես նաեւ Հիմաչալ-Փրադեշի նահանգի մեծ մասում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: