
Նաթանյահուն Պուտինի հետ պայմանավորվել է իսրայելացի և ռուս զինվորականների հանդիպման շուրջ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համաձայնություն է ձեռք բերել երկու երկրների զինվորական պատվիրակությունների մոտալուտ հանդիպման շուրջ՝ քննարկելու հակամարտությունների կանխման մեխանիզմը: Այդ մասին հայտնել է Times of Israel թերթը:
«Նաթանյահուն ասաց, որ ինքը եւ Պուտինը պայմանավորվել են, որ իսրայելացի եւ ռուս բարձրաստիճան զինվորական անձինք մոտ ժամանակներս կհանդիպեն, որպեսզի քննարկեն հակամարտությունների կանխման մեխանիզմի աշխատանքի շարունակումը»,-գրել է թերթը եւ հավելել, որ այս հայտարարությունն Իսրայելի վարչապետն արել է «Բեն Գուրիոն» օդանավակայանից Նյու Յորք ուղեւորվելիս, որտեղ նա մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: