Իրանի հետ հարաբերությունները կընթանան նույն այն հետագծով, ինչ և ԿԺԴՀ-ի հետ. Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ Թեհրանի հետ Վաշինգտոնի հարաբերություններն ապագայում կզարգանան նույն այն հետագծով, ինչ եւ Փհենյանի հետ:
Այդ կապակցությամբ իր կարծիքը ԱՄՆ-ի ղեկավարը հայտնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճի շրջանակներում Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեի հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ կայացած զրույցի ընթացքում:
«Ես ակնկալում եմ, որ մենք Իրանի հետ կունենանք հարաբերությունների զարգացման նույն այդ հետագիծը»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին: Ընդսմին նա ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ «ներկայում նրանք (իրանցիները) իրենց անպատշաճ ձեւով են պահում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: