Մեծ Բրիտանիայի կառավարությունը հավանություն տվեց միգրացիայի վերաբերյալ փոխզիջումային ծրագրին. Financial Times
Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը հավանություն է տվել միգրացիայի վերաբերյալ փոխզիջումային ծրագրին, որը նպատակաուղղված է Միացյալ Թագավորություն բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանը:
Այդ մասին հայտնել է Financial Times թերթը: Նրա տվյալներով՝ կառավարությունը որպես հիմք է վերցրել ՆԳ նախարար Սաջիդ Ջավիդի կողմից ներկայացված առաջարկությունները, որոնց համաձայն բարձր որոակավորում ունեցող աշխատողների ներգրավումը առավել մեծ օգուտը կբերի թագավորության տնտեսությանը:
Միեւնույն ժամանակ ծրագիրը չի բացառում ցածր որակավորում ունեցող բանվորական ուժի ներգրավումը որոշ ճյուղերում, մասնավորապես, շինարարության սեկտորում: Ծրագրի պայմաններին համապատասխան՝ ԵՄ-ի երկրներից մասնագետները զրկվում են Մեծ Բրիտանիա մուտքի արտոնություններից 2019 թվականի մարտին հանրակցությունից երկրի դուրս գալուց հետո: Սակայն կառավարությունը չի բացառում, փաստաթղթի դրույթների փոփոխումը Լոնդոնի կողմից Բրյուսելի հետ համապարփակ առեւտրական համաձայնագրի ստորագրման դեպքում:
ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:
Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: