
Մակրոնը կոչ է արել Եվրոպային ամրապնդել տնտեսական ու ֆինանսական ինքնիշխանությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անհրաժեշտ է համարում եվրոպական երկրների կողմից իրենց իրենց տնտեսական ու ֆինանսական ինքնիշխանության ամրապնդումը: Այդ մասին Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում իր ելույթի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում:
«Ես կցանկանայի, որ Եվրոպան ամրապնդեր իր տնտեսական ու ֆինանսական ինքնիշխանությունը,- ասել է Մակրոնը:- Կարծում եմ, որ Եվրոպայի համար այնքան էլ լավ չէ, երբ ամերիկյան միակողմանի որոշումները եվրոպական ձեռնարկություններին զրկում են եվրոպական որոշումների ոգով գործելու հնարավորությունից»:
Մակրոնի խոսքով՝ «ամերիկյան առանձին որոշումների արտաերկրայնությունը վատ բան է»: Ահա թե ինչու է ինքը «անհրաժեշտ համարում առեւտրական, ֆինանսական ու տնտեսական այնպիսի կանոնների ստեղծումը, որոնք կուժեղացնեն Եվրոպային ինքնիշխանությունը», պարզաբանել է Ֆրանսիայի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: