
Կոնգոյի ԴՀ-ում էբոլա տենդով վարակվելու դեպքերի թիվը հասել է 150-ի

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) Հյուսիսային Կիվու եւ Իտուրի նահանգներում էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությամբ (ԷՎՊՀ) վարակվածների թիվը հուլիսի վերջից հասել է 150-ի, նրանցից 100-ը մահացել են: Այդ մասին Twitter-ում հայտնել է ԿԴՀ-ի առողջապահության նախարարությունը։
Ընդգծվում է, որ սեպտեմբերի 24-ի դրությամբ «ընդհանուր առմամբ հաղորդումներ են ստացվել այս շրջանում հեմոռագիկ տենդի 150 դեպքերի մասին, որոնցից 119-ը հաստատված են, իսկ 31-ը համարվում են հավանական»,-նշում է առողջապահության նախարարությունը: Մահացել է 100 մարդ, ընդ որում՝ նրանցից 69-ի մոտ էբոլա վիրուսի առկայությունը հաստատված է լաբորատոր հետազոտություններով: Ապաքինվել են 41 հիվանդացածներ: Անցած 24 ժամվա ընթացքում ԷՎՊՀ-ի մեկ դեպք է հաստատվել Չոմիա քաղաքում:
Հիվանդին տեղավորել են Քասենի քաղաքի առողջապահական կենտրոնում: Առողջապահության նախարարության տվյալներով՝ օգոստոսի 8-ից ի վեր պատվաստվում է արվել 11 հազար 563 մարդու: ԿԴՀ մուտքի տարբեր կետերում ԷՎՊՀ-ի կապակցությամբ ստուգման է ենթարկվել գրեթե 5,4 մլն մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: