
Մինսկը ձգտում է համագործակցել և Արևմուտքի, և Արևելքի հետ. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկն ընտրություն չի կատարում Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ, այլ ձգտում է իրավահավասար հարաբերություններ հաստատել բոլոր երկրների հետ՝ առանց ճնշման եւ երկակի ստանդարտների։
«Մենք ընտրություն չենք կատարում Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ: Ձգտում ենք առանց բացառության բոլոր գործընկերների հետ հաստատել իրավահավասար քաղաքական, փոխշահավետ տնտեսական հարաբերություններ: Միտված ենք երկխոսության՝ առանց ճնշման եւ հարկադրանքի, երկակի ստանդարտների եւ ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտելու»,- սեպտեմբերի 25-ին ասել է Լուկաշենկոն Մինսկում՝ ընդունելով մի շարք պետությունների դեսպանների հավատարմագրերը:
Նրա խոսքով՝ «Բելառուսը եվրոպական պետություն է, որը թանկ է գնահատում է իր ինքնիշխանությունը եւ հետեւողականորեն իրականացնում է խաղաղասիրական բազմավեկտոր արտաքին քաղաքականություն», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: