
Յոհաննես Հանը Նիկոլ Փաշինյանին վստահեցրել է, որ ԵՄ-ն շարունակական աջակցություն կցուցաբերի Հայաստանի բարեփոխումներին

Եվրամիությունը շարունակական աջակցություն կցուցաբերի Հայաստանի բարեփոխումներին։ Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներին։
«Լավ հանդիպում ունեցանք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՄԱԿ-2018-ի գլխավոր ասամբլեայի ժամանակ։ Վստահեցրի նրան, որ Եվրամիությունը շարունակական աջակցություն կցուցաբերի երկրին և երկրի բարեփոխումներին։ Բանալին՝ առաջ շարժվել մեր երկկողմ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ուղղությամբ։ Մենք կդիտարկենք, թե ինչպես թիրախավորել օժանդակության մեր պորտֆելներն ամենաառաջնային բարեփոխումների ուղղությամբ»,- գրել է Յոհաննես Հանը։