Հարավկորեացիների ավելի քան 87 տոկոսը պաշտպանում է Կիմ Չեն Ունի պատասխան այցը
Կորեայի Հանրապետության բնակիչների մոտավորապես 87,4 տոկոսը պաշտպանում է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի պատասխան այցը Սեուլ՝ անցած շաբաթ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի Փհենյան կատարած ուղեւորությունից հետո: Այդ մասին վկայում են հարցման տվյալները, որը Hankook Research ընկերության կողմից անցկացվել են KBS հեռուստաալիքի համար։ Հյուսիսային Կորեայի առաջնորդի՝ Հարավային Կորեա այցին դեմ է արտահայտվել հարցման մասնակիցների 10,3 տոկոսը:
Նաեւ հարցվածների բացարձակ մեծամասնությունը՝ 83,4 տոկոսը, դրական է գնահատել Հյուսիսային ու Հարավային Կորեաների ղեկավարների երրորդ հանդիպման արդյունքները: Բացասական գնահատական է տվել հարցվածների միայն 12,3 տոկոսը:
Հարցման մասնակիցների կեսից ավելին (58,8 տոկոսը) միջկորեական հարաբերությունները նշել է որպես քաղաքականության այն ոլորտը, որտեղ Մուն Չժե Ինի վարչակազմը առավել մեծ հաջողությունների է հասել: Հարցումը սեպտեմբերի 21-22-ին անցկացվել է հազար մարդու շրջանում: Վիճակագրական առավելագույն անճշտությունը կազմել է 3,1 տոկոսային կետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: