
Նոր Զելանդիայի վարչապետը երեքամսական դստեր հետ է եկել ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնի երեքամսական դուստն իր մոր հետ եկել է ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին: Այդ մասին հայտնել է Newshub նորզելանդական պորտալը:
«Դա շատ գործնական որոշում էր: Իրականում Նեւեն Նոր Զելանդիայում իմ կողքին է լինում ժամանակի մեծ մասը»,-ասել է Արդեռնը:
Պորտալի տվյալներով՝ վարչապետը սեպտեմբերի 24-ին ճառով հանդես է եկել Նելսոն Մանդելայի անվան խաղաղության գագաթնաժողովում: Նրա զուգընկերը՝ Քլարկ Գեյֆորդը, եւ դուստրը ներկա են եղել նրա ելույթին: Գեյֆորդը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է Նեւեի լուսանկարը:
Գլխավոր ասամբլեա ուղեւորությունը առաջին արտասահմանյան ճամփորդությունն է դարձել փոքրիկի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: