Ամերիկացի գեներալ Ջոն Ալլենը, ով ղեկավարում էր Սիրիայում ու Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիայի ուժերը, հրաժարական է ներկայացրել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինդոնեզիայի Աչեխ նահանգում սկսել է գործել օրենք, որը նախատեսում է միասեռականներին սեռական հարաբերության համար համար պատժել մահակի մինչև 100 հարվածով:
«ԵՄ-ն չի կարող շատ բան առաջարկել, քանի որ չունի որոշում, բայց Հայաստանը ևս չգիտի`ինչ անել իր ուզածին հասնելու համար: Առաջին հերթին պետք են ուղիղ բանակցություններ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև գուցե ոչ այնքան «Արևելյան գործընկերություն» ծրագրի նպատակների ու օրակարգի շրջանակում, որքան «Արևելյան գործընկերության նպատակները Հայաստանում» ձևակերպման շրջանակում»:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Բորդոյի մերձակայքում՝ Ժիրոնդում տեղի ունեցած աղետալի ավտովթարի կապակցությամբ, որն ավելի քան չորս տասնյակ անմեղ մարդկային զոհերի պատճառ է դարձել:
LifeNews-ի թղթակից Օլեգ Սիդյակինի տրամադրության տակ է հայտնվել ԴԱԻՇ-ի զինյալների կողմից պատանդներին առանձնակի դաժանությամբ ծեծելու տեսանյութը:
Ուկրաինայի ու Գերմանիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրն ուղղված չէ Ռուսաստանի դեմ, այսօր հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Վիեննայում ավարտվել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի խորհրդատվությունները: Հանդիպումը տևել է մեկուկես ժամ ու անցկացվել է փակ դռների հետևում:
Հոկտեմբերի 24-ին աշխարհով մեկ ավելի քան 60 երկրի 200-ից ավելի հանրաճանաչ հուշարձան, շենք, թանգարան, կամուրջ և այլ նշանավոր կառույց կլուսավորվի ՄԱԿ-ի պաշտոնական կապույտ գույնով՝ ՄԱԿ-ի օրվան և 70-ամյակին նվիրված համաշխարհային արշավի շրջանակներում:
Սիրիայում տարեց հայուհի է սպանվել՝ Յագուբիեի մոտ գտնվող Ժըսր Ալ Շուղուրի շրջանում։
Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության տարածաշրջանային միացյալ համակարգի ստեղծման վերաբերյալ համաձայնագրին կոլեկտիվ անվտանգության կովկասյան տարածաշրջանում, հայտնում է gazeta.ru-ն՝ հղում կատարելով ՌԴ կառավարության հաղորդագրությունը:
Մոսկվայի Միությունների տանը երեկ տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար ԴմիտրիՊեսկովի դստեր նշանադրության արարողությունը, հայտնում է super.ru-ն:
Ֆրանդիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Twitter-ի իր էջում արձագանքել է երկրի հարավ-արևմուտքում` Լիբուրնե քաղաքում այսօր տեղի ունեցած սարսափելի ավտովթարին:
84 տարեկանում մահացել է Yves Saint Laurent նորաձևության տան համահիմնադիր ու մոդելյեր Իվ Սեն Լորանի կողակից Պիեռ Բերժեն, հայտնում է Bloomberg-ը:
ԱՄՆ-ի Թեննեսի նահանգի Նաշվիլ քաղաքի համալսարանի տարածքում տեղի է ունեցել հրաձգություն, հայտնում է տեղի Tennessean պարբերականը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի ուղերձ է հղել Երևանում անցկացվող Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) շրջանավարտների 3-րդ միջազգային ֆորումի մասնակիցներին ու շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես նաև իր հայ գործընկերներին միջոցառման կազմակերպման հարցում ցուցաբերած անգնահատելի օգնության համար:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ֆրանսիայի հարավարևմտյան Լիբուրնե քաղաքում ուղևորատար ավտոբուսի ու բեռնատարի բախման հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել:
Նվազագույնը 39 մարդ է զոհվել Ֆրանսիայի հարավարևմտյան Լիբուրնե քաղաքում ուղևորատար ավտոբուսի ու բեռնատարի բախման հետևանքով, հայտնում է LifeNews-ը:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 11 ժամ պատասխանել է Կոնգրեսի հատուկ հանձնաժողովի անդամների հարցերին՝ կապված 2012 թվականին Լիբիայում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա տեղի ունեցած հարձակման հետ:
ԱՄՆ-ի ու Իրաքի զինվորականներն Իրաքում փրկել են տասնյակ պատանդների, որոնց գերի էին վերցրել ԴԱԻՇ-ի զինյալները: Օպերացիան սկսվել էր այն բանից հետո, երբ վերջիններիս հայտնի էր դարձել այն մասին, որ զինյալները պատրաստվում են «անխուսափելի մահապատժի ենթարկել» պատանդներին, հայտնում է Պենտագոնը:
Բրյուսելն առաջին զիջումներն է անում Թուրքիայի իշխանություններին, փոխարենն Անկարայից ակնկալելով կրճատել Եվրոպա ուղեւորվող փախստականների հոսքը, հայտարարում են անհանգստացած իրավապաշտպանները:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ռուսաստանի Զինված ուժերի ռազմական կցորդ, գնդապետ Վլադիմիր Չեռնենկոյի հետ, ում Ադրբեջանում մնալու ժամկետն ավարտվում է, հայտնում է Haqqin.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի նախարարության մամլո ծառայությանը:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հերթական տեսանյութն է հրապարակել ռուսական կործանիչների մասնակցությամբ Սիրիայի «Խմեյմիմ» ռազմաբազայում:
Հարձակումների թիվը, որ իրականացրել է ԴԱԻՇ-ը վերջին 3 ամսում, ավելացել է ավելի քան մեկ երրորդով, հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով ահաբեկչությունների ու ապստամբական շարժումների IHS Jane հետազոտական կենտրոնի հայտարարության մեջ:
«Հայաստանն ու ԵՄ-ն կբանակցեն մի փաստաթուղթ, որը պարզապես չի լինի ասոցիացում, ինչպես կարող էր լինել նախկինում և ինչպես եղավ Մոլդավայի, Ուկրաինայի և Վրաստանի դեպքում: Դա կլինի ավելի ցածր մակարդակի փաստաթուղթ` ավելի պակաս հնարավորություններով»:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը հանդես է եկել քննդատությամբ՝ ուղղված Չեխիայի իշխանությունների հասցեին:
10 ռուսից 9-ը հավանության է արժանացնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությունը: Այս մասին են վկայում Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի տվյալները:
ԱՄՆ Օհայո նահանգի ոստիկանությունը հետաքննում է երկու դեռահասների՝ 16 ու 17 տարեկան Սառա ու Էլիզաբեթ Հեյդենների սպանության փաստը:
Շվեդիայի արևմուտքում գտնվող դպրոցներից մեկի վրա կատարված հարձակման հետևանքով 5 մարդ վնավածք է ստացել, հայտնում է BBC-ն:
Սիրիայի բանակն այսօր ազատագրել է 4 տարի զինյալների ձեռքում գտնվող հնագույն Զաբադանի քաղաքը, զինյալները հետ են շպրտվել մի քանի կիլոմետր, հայտնում է kp.
Սլովենիայում փախստականների հետ կապված իրավիճակը լարվածության գագաթնակետին է հասել: Այս գիշեր Մերձավոր արևելքից ժամանած փախստականներն այրել են իրենց վրանային ճամբարը: Նրանք իրենց քայլը բացատրել են բնակության համար անտանելի պայմաններով, հայտնում է kp.ru-ն: